Սուրեն Չախալյան
Խավյեր Մինյանոն կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Խավյեր Մինյանոն, ով ֆիզպատրաստության գծով մարզիչն է: Այս մասին գրում է Notes of the Dark Knight անունով Telegram-յան ալիքը: Աղբյուրը նշում է, որ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հեռանալուց հետո հավաքականը չի կարողացել նրան փոխարինող գտնել, սակայն անհրաժեշտ է նախապատրաստվել Եվրո-2020-ի որակավորման փուլի եզրափակիչ խաղերին: Ուստի, շատ հավանական…
Հերքվել են Տարխանովի հեռացման լուրերը
Այսօր Championat.com կայքը հայտնել էր, որ Ալեքսանդր Տարխանովը ազատվել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից: Armsport.am-ի հարցմանն ի պատասխան ակումբի մամուլի ծառայությունը հերքեց տեղեկությունը և ավելացրեց, որ մարզիչը պարզապես առողջական խնդիրների պատճառով, այսօր, բացակայել է մարզումից: Թիմն «Արարատի» դեմ առաջիկա խաղին, այս պահին, պատրաստվում է Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: Աղբյուրը ՝ armsport.am


