Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Խավյեր Մինյանոն, ով ֆիզպատրաստության գծով մարզիչն է: Այս մասին գրում է Notes of the Dark Knight անունով Telegram-յան ալիքը:
Աղբյուրը նշում է, որ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հեռանալուց հետո հավաքականը չի կարողացել նրան փոխարինող գտնել, սակայն անհրաժեշտ է նախապատրաստվել Եվրո-2020-ի որակավորման փուլի եզրափակիչ խաղերին: Ուստի, շատ հավանական է, որ այդ պաշտոնը կստանձնի հենց իսպանացի մասնագետը:

Հայաստանի հավաքականը դեռ երկու խաղ ունի առջևում՝ Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ: Գլխավոր մարզչի պաշտոնը առաջարկվել է Փյունիզկի մարզիչ Սուրեն Չախալյանին, սակայն վերջինս հրաժարվել է:
Մինյանոն նաև աշխատում է «Վալենսիայի» մարզչական շտաբում: Նա նաև եղել է Վինսենտե դել Բոսկեի օգնականը: 11 տարի աշխատել է «Ռեալում»՝ այդ ընթացքում երկու անգամ նվաճելով ՉԼ-ի գավաթը: 8 տարի աշխատել է Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբում՝ նվաճելով աշխարհի գավաթը և Եվրոպայի գավաթը:

Մինյանոն նաև աշխատել է «Բեշիկթաշի», «Ռասինգի» և Հյուսիսային Կորեայի հետ։ Հուլիսին նաև լուրեր էին տարածվել այն մասին, որ նրա հետ բանակցություններ են ընթանում ԲԿՄԱ տեղափոխվելու շուրջ:

