Սուրմալու
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել Սուրմալուի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին: ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա, տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց ընտանիքի 186 անդամներն ստացել են միանվագ…
Սուրմալու կենտրոնում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը
«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը:
Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի Սուրմալուում զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց
Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց: Մասնավորապես՝ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց աջակցությունը կլինի 150 հազար դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝…
Սուրմալուի շինության մասնակի փլուզման հետևանքով վնասվել է ավտոմեքենա
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից երկու խումբ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։…
Սուրմալուում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ 4 անձ ձերբակալվել է
25.08.2022 թ. Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է սույն թվականի օգոստոսի 14-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15-րդ հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը: Ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթի նյութերում առկա, անձանց կողմից…
Կառավարությունը չի փոխհատուցի Սուրմալում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին
Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ըստ նրա՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը: «Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը,որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի…
Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի փրկարարական ծառայողները։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված…
Սուրմալուին հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ
Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: «Արդյունքում՝ այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են»,-…
Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 19-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են 33 փրկարարական ծառայողներ (այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 9, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերից՝ 9 փրկարարական ծառայող), ինչպես նաև 14 կամավոր՝ «Կարմիր…
Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար․ ԱԻ նախարար
Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ «Մեկը՝ ոտքի վնասվածքով, մեկը՝ շատ ծխահարված։ Երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել։ 7 փրկարար նշված օրն էր ծխահարվել»,- հայտնեց Փամբուխչյանը։ Նախարարը նշեց՝ քանի դեռ եռահարկ շենքը կանգուն է, այնտեղ վտանգավոր է քաղաքացիների համար։
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել` տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար։ Անկեղծ ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր էջում գրել…
Պայթյունից տուժածներից 4-ը շարունակում է բուժում ստանալ
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Սուրմալուի պայթյունի գործով 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել Սուրմալուի պայթյունի հետևանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է Նշենք, որ դեպքի վայրում աշխատում է մոտ 89 փրկարարական ծառայող, այդ…
Քաղաքացիները ծաղիկներ, մոմեր ու խաղալիքներ են տանում պայթյունի վայր
Քաղաքացիները ծաղիկներ, մոմեր ու խաղալիքներ են տանում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայր։ Նրանց թվում են նաև ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։
Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացուց 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Օգոստոսի 17-ի ժամը 00:50-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 ք.մ)։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ…















