Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի Սուրմալուում զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց

Հրապարակող՝

Իտալիայի վարչապետի հետ ունեցանք արդյունավետ բանակցություններ․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց:

Մասնավորապես՝ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց աջակցությունը կլինի 150 հազար դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300 հազար դրամի չափով, զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 մլն դրամի չափով:

Ամենաթարմ