սպանություն
«Ես մարդասպան չեմ և պատրաստ եմ հանձնվել իշխանություններին». Կարագանդայի միջադեպի մասնակից Նարեկ Գուրուրյան
Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի մասնակից Նարեկ Գուրուրյանը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ինքը մասնակցել է մասսայական ծեծկռտուքին, սակայն ղազախ երիտասարդի սպանության հետ որևէ առնչություն չունի: Նա առաջին հերթին ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին: Նարեկը պատրաստակամություն է հայտնել հանձնվել Ղազախստանի իշխանություններին և խնդրել է ապահովել իր անվտանգությունն ու անցկացնել թափանցիկ քննություն:
Սպանել են Մեքսիկայի քաղաքաներից մեկի քաղաքապետին
Մեքսիկական քաղաքներից մեկի քաղաքապետին սպանել են՝ աշխատանքի գնալու ճանապարհին, պաշտոնն ստանձնելուց 1,5 ժամ հետո։ Այդ մասին հաղորդել է նահանգի դատախազությունը։ Պաշտոնն ստանձնելուց հետո նոր քաղաքապետը ուղևորվել է քաղաքապետարան՝ խորհրդակցության, որի ժամանակ նրա վրա զինված հարձակում է տեղի ունեցել և կրակոցներ են արձակվել հրազենից։ Սկսվել է նախաքննություն, կասկածյալներից մեկը ձերբակալվել է։
Մանրամասներ Բերդի ողբերգական սպանությունից
ԳԱԼԱ-ն գրում է. Տավուշի մարզում Բերդ քաղաքում տներից մեկում այսօր կեսօրին հայտնաբերվել է երկու քաղաքացու դի, նրանք մայր ու որդի են: Ըստ նախնական տեղեկությունների՝ արտաքին զննությամբ՝ քաղաքացիների պարանոցները կտրված են: Նրանց հայտնաբերել են հարևանները և դիմել իրավապահներին: ԳԱԼԱ-ին որոշակի մանրամասներ է ներկայացրել համայնքապետ Հարություն Մանուչարյանը: Վերջինս փոխանցեց, որ սպանվածները Դարբինյաններն են: Որդին՝ Հրաչ Դարբինյանն է…
Վալերիյ Օսիսպյանը հերքում է Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարությունը
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերքում է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի հայտարարությունը, թե որդուն սպանել են ոստիկանները։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այդ հայտարարությունը, ոստիկանապետը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ որտեղից, բայց դա իր երևակայությունն է, ընդհանրապես դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե փաստեր ունենար, մեր…
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատական նիստը կսկսվի հունվարին
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019 թվականի հունվարի 8-ից, հայտնում է NTV-ն: Ավելի վաղ թուրքական դատախազությունը Կառլովի սպանության գործը քննության համար փոխանցել էր դատարանին, մեղադրանքներ են ներկայացվել 28 կասկածյալների, ներառյալ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO)…





