Սպեցիա
Առաջ, Ռոմա․ Մխիթարյանի գրառումը՝ հաղթանակից հետո
Երեկ կայացավ «Ռոմա» – «Սպեցիա» հանդիպումը՝ Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ հռոմեական ակումբի։ Խաղից հետո Մխիթարյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում ու լուսանկար հրապարակել։ «Առաջ, Ռոմա՝ ինչպես միշտ։ Շնորհակալություն մեր երկրպագուներին», – գրել է հայ ֆուտբոլիստը։
Ռոմային ցանկանում եմ տեսնել որքան հնարավոր է բարձր․ Մխիթարյան
«Սպեցիայի» հետ ոչ-ոքիից հետո «Ռոմայի» առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում խոսել է մրցաշրջանի ու ակումբի մասին։ Նա ասել է, որ իրենց բոլորի համար բարդ տարի էր, բայց իրենք ոչինչ չեն խնայել։ ««Ռոմային» առաջիկա տարիներին ցանկանում եմ տեսնել որքան հնարավոր է բարձր, քանի որ երկրպագուներն ու քաղաքն արժանի են դրան», – նշել է հայազգի կիսապաշտպանը։…
Պորտուգալացի գոլահարի հերթական տպավորիչ արդյունքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համաշխարհային ֆուտբոլի գոլահարներից Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է տպավորիչ ցուցանիշներ գրանցել։ Նա գոլի հեղինակ է դարձել Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի «Սպեցիայի» հետ խաղում, որն այս առաջնությունում պորտուգալացու 20-րդ գոլն էր։ Այսպիսով՝ Ռոնալդուն արդեն 12 մրցաշրջան անընդմեջ առաջնությունում կարողանում է առնվազն 20 գոլի հեղինակ դառնալ։ Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Սպեցիա» խաղն ավարտվեց թուրինյան ակումբի հաղթանակով՝ 3-0…




