սպորտի մասին լուրեր

  • Չուամենին տեղափոխվեց Ռեալ

    Չուամենին տեղափոխվեց Ռեալ

    «Ռեալը» «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի տեղափոխությունը հաստատել է․ կնքվել է 6 տարվա պայմանագիր։ Գործարքը ավելի քան 100 մլն եվրո է գնահատվում։ Ֆուտբոլիստի շնորհանդեսը կկայանա երկուշաբթի օրը՝ բուժզննումից հետո։  

  • Հիասթափված եմ Ֆրանսիայի դեմ խաղի արդյունքից. Ալաբա

    Հիասթափված եմ Ֆրանսիայի դեմ խաղի արդյունքից. Ալաբա

    Ազգերի Լիգայի խաղարկության հերթական խաղում Ավստրիայի հավաքականը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի հետ։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել ավստրիացիների առաջատար Դավիթ Ալաբան։ «Ավելի շատ հիասթափված եմ, քան ուրախ։ Իհարկե, Ֆրանսիան ավելի շատ պահ ուներ, բայց մենք իսկապես մոտ էինք հաղթանակին։ Մենք երկու բավականին տարբերվող խաղակեսերի ականատես եղանք»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։…

  • Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը մերժել է Յուվենտուսի և Միլանի առաջարկները

    Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը մերժել է Յուվենտուսի և Միլանի առաջարկները

    Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Միխաիլ Մուդրիկը հրաժարվել է տեղափոխվել Ա Սերիա։ Ինչպես տեղեկացնում է Sempremilan.it-ը, ֆուտբոլիստը առաջարկ է ունեցել «Միլանի» և «Յուվենտուսի» կողմից։ Ըստ աղբյուրի՝ Մուդրիկը վստահ չէ, որ այս ակումբներում կստանա բավարար խաղաժամանակ։ Ամենայն հավանականությամբ ուկրաինացին կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։ Օրեր առաջ հաղորդվում էր, որ Մուդրիկը բանավոր համաձայնության է եկել Լևերկուզենի «Բայերի» հետ։

  • Եվս մեկ իտալական ակումբ հետաքրքրված է Սուարեսի ծառայություններով

    Եվս մեկ իտալական ակումբ հետաքրքրված է Սուարեսի ծառայություններով

    Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է Marca-ն։ 35-ամյա հարձակվողը պայմանագրի ավարտից հետո լքել է «Ատլետիկոն» և ազատ գործակալի կարգավիճակում է։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ատալանտան», որն արդեն սկսել է բանակցություններ վարել Սուարեսի ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև «Ֆիորենտինան»։  

  • Բարսան աստղաբաշխական հրաժարագին կսահմանի Գավիի համար

    Բարսան աստղաբաշխական հրաժարագին կսահմանի Գավիի համար

    «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի գործակալն այսօր կհանդիպի կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ։ Պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն ավարտական ​​փուլում են՝ տեղեկացնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Գավիին առաջարկվել է հնգամյա պայմանագիր՝ 1 միլիարդ եվրո հրաժարագնով: Գործող պայմանագրով՝ Գավիի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև հաջորդ տարվա ամառ:  

  • Զինեդին Զիդանը կգլխավորի ՊՍԺ-ն․ Դանիել Ռիոլո

    Զինեդին Զիդանը կգլխավորի ՊՍԺ-ն․ Դանիել Ռիոլո

    Զինեդին Զիդանը կգլխավորի ՊՍԺ-ն՝ RMC ռադիոյի L’After Foot հաղորդաշարի ժամանակ հայտնել է լրագրող Դանիել Ռիոլոն։ Նշենք՝ Ռիոլոն 2020 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Լիոնել Մեսին կտեղափոխվի ՊՍԺ, ինչպես նաև այս տարվա ապրիլին տեղեկացրել էր՝ Մբապեն կերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: Ըստ Ռիոլոյի՝ Զիդանը կգլխավորի ֆրանսիական ակումբը Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկությունից հետո, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ…

  • Նա ցույց տվեց, որ շատ հասուն է. Մակրոնը՝ Մբապեի մասին

    Նա ցույց տվեց, որ շատ հասուն է. Մակրոնը՝ Մբապեի մասին

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումը։ Ֆրանսիացի հարձակվողը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2025 թվականը՝ մերժելով Մադրիդի «Ռեալի» առաջարկը։ «Ինձ հաջողվեց խոսել Մբապեի հետ, բայց նա ինքն է կատարել իր ընտրությունը: Նա ցույց տվեց, որ շատ հասուն է։ Կիլիանը պատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր կարիերան կառուցելու գործում»,- ասել…

  • Բավարիան Լևանդովսկիին փոխարինող է գտել

    Բավարիան Լևանդովսկիին փոխարինող է գտել

    «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»՝ փոխարինելով լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկիին: Այս մասին հայտնում է իսպանական Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» հասկանում է, որ չի կարողանա թիմում պահել 33-ամյա հարձակվողին։ Մյունխենյան գրանդը Լևանդովսկիին փոխարինելու համար թոփ հարձակվող է փնտրում, և այս պարագայում Քեյնն իդեալական տարբերակ է:

  • Ես նորից կլինեմ այն ​​խաղացողը, ինչպիսին առաջ էի.  Ազար

    Ես նորից կլինեմ այն ​​խաղացողը, ինչպիսին առաջ էի. Ազար

    ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Լեհաստանի դեմ Բելգիայի 6:1 հաշվով հաղթանակից հետո Էդեն Ազարը խոսել իր մարզավիճակից և ելույթից: Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վստահ է, որ իրեն կհաջողվի վերագտնել իր մարզավիճակը՝ ստանալով ավելի շատ խաղաժամանակ: Կլինեմ այն ​​խաղացողը, ինչպիսին առաջ էի: «Ես միշտ ասել եմ դա: Պատրաստվում եմ վերադառնալ նրան, ինչպիսին որ եղել եմ ժամանակին` խաղալով ավելի շատ…

  • Հայտնի է, թե որքան գումարի դիմաց Սիթին բաց կթողնի Սիլվային

    Հայտնի է, թե որքան գումարի դիմաց Սիթին բաց կթողնի Սիլվային

    «Մանչեսթեր Սիթին» հայտնել է իր պայմանները կատալոնական «Բարսելոնային», որը ցանկանում է պայմանագիր կնքել «քաղաքաբնակների» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի հետ։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը պատրաստ կլինի 100 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել պորտուգալացուց։ Լրագրող Լուիս Ռոխոյի խոսքերով, «Մանչեսթեր Սիթին» որոշել է վախեցնել «Բարսելոնային» 100 միլիոն եվրոյով, քանի որ կատալոնական ակումբը ֆինանսական դժվարությունների մեջ է անցյալ ամառվանից և ունակ չի…

  • Քեյնն Իտալիային անվանել է Աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը

    Քեյնն Իտալիային անվանել է Աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը

    Հարի Քեյնը մոռացել է, որ Իտալիայի հավաքականը չի նվաճել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր, հայտնում է SportsCenter-ը: Ազգերի լիգայի խաղարկությունում Գերմանիայի հետ խաղից հետո անգլիացի հարձակվողը պատասխանել է այն հարցին, թե որ երեք թիմերն են Աշխարհի առաջնության ֆավորիտ: «Շատ լավ թիմեր կան։ Կան եվրոպական թոփ թիմեր՝ մենք, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, ինչպես նաև Բրազիլիան, Արգենտինան։ Ամբողջ…

  • Մեզ հաջողվեց վերակենդանացնել Բարսելոնային. Լապորտա

    Մեզ հաջողվեց վերակենդանացնել Բարսելոնային. Լապորտա

    «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերլուծել է ակումբում տիրող իրավիճակը: «Երբ ես վերադարձա «Բարսելոնա», ակումբը կլինիկապես մահացած էր, և այժմ մենք Չեմպիոնների լիգայում ենք։ Հունիսի 16-ին մենք կհանդիպենք՝ քննարկելու տնտեսական իրավիճակը, որը շարունակում է մնալ շատ ծանր։ Երբ մենք նոր սկսեցինք աշխատանքը, ակումբը երկար ժամանակ չէր կարողանում մարել պարտքերը։ Սարսափելի վիճակ էր։ Բայց մեզ հաջողվեց վերակենդանացնել…

  • Ռեալի դարպասապահը ամուսնության առաջարկ է արել իր մոդել ընկերուհուն

    Ռեալի դարպասապահը ամուսնության առաջարկ է արել իր մոդել ընկերուհուն

    «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ մոդել Միշել Գերցիգի հետ։ Բելգիացի դարպասապահը ճամփորդության ժամանակ ամուսնության առաջարկ արել նրան: Իսրայելցի սուպերմոդելը սոցցանցերի իր էջերում կիսվել է Կուրտուայի առաջարկության լուսանկարներով՝ գրելով․ «Այո, ողջ կյանքում՝ քեզ հետ»։

  • Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է

    Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է

    Transfermarkt-ը թարմացրել է Ա Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը: «Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 10 միլիոնից եվրոյից դարձել է 8 միլիոն: Մինչև այս տրանսֆերային արժեքի վերջին թարմացումը եղել էր 2021 թվականի դեկտեմբերի 28-ին:  

  • Մեսսին նկարահանվել է հայտնի Պաշտպանները հեռուստասերիալում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Մեսսին նկարահանվել է հայտնի Պաշտպանները հեռուստասերիալում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին նկարահանվել է է հայտնի «Պաշտպանները» հեռուստասերիալում։ Marca-ի փոխանցմամբ՝ 34-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա հեռուստասերիալի 2-րդ սեզոնում, որը կցուցադրվի 2023 թվականին: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի մասնակցությամբ տեսարանի նկարահանումները տեղի են ունեցել Փարիզում և ավարտվել մի քանի օր առաջ: https://youtu.be/AoXz1NRE_TE