սպորտ
Պելեգրինին երկարաձգեց պայմանագիրը Ռոմայի հետ
Լորենցո Պելեգրինին երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ, որը ուժի մեջ է մինչև 2026 թ-ի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 4 մլն եվրո։ Ըստ Նիկոլո Սկիրայի, Պելեգրինիի հրաժարագինը կազմում է 30 մլն եվրո: Այս մասին տեղեկանում ենք Sky Sport Italia-ից:
Բրոզովիչին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են Լիվերպուլը ու Տոտենհեմը
Պրեմիեր լիգայի երկու բարձրակարգ ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին: Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2022 թվականի ամառ, կողմերը դեռ չեն կարող պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ: Բրոզովիչին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»: Այս մասին տեղեկանում ենք Gazzetta dello Sport-ից:
Ռեալը հետաքրքրված է Ինտերի կենտրոնական պաշտպանով
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին։ Նշվում է, որ ակումբը պատրաստ կլինի բաց թողնել 22-ամյա խաղացողին, եթե նրանք ստանան 60 միլիոն եվրոյի առաջարկ: Այս մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» կազմում անցկացրել է 7 հանդիպում բոլոր մրցաշարերում: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:
Լավագույն խաղացողները պետք է լինեն Մադրիդում, և Մբապեն հաստատ նրանցից մեկն է․ Կրոս
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է մադրիդյան ակումբի՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին: Նա ասել է, որ ամռանը արդեն ասել է, որ կուզենա Մբապեի նման խաղացողը լինի իր թիմում։ «Բայց եթե դա տեղի չունենա, մենք, միևնույնն է, կունենանք լավ թիմ: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում, ինձ համար դժվար է ասել, քանի որ…
Մահացել է վաստակաշատ երաժիշտ Գուրգեն Սարգսյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն (Ջոնիկ) Ավագի Սարգսյանը: Անգնահատելի է Գուրգեն Սարգսյանի ավանդը հայ փողային կատարողական արվեստում: Ավելի քան երեք տասնամյակ (1968-2001) երաժիշտը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար շեփորահարը, բազմաթիվ ելույթներ…
Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի գավաթի խաղարկությունում
Սլովակիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի շրջանակում Վահան Բիչախչյանի «Ժիլինան» հյուրընկալվել է «Պովաժսկա-Բիստրիցային»: Կրակոցներ Մոնումենտի մոտ․ կա զոհ ու վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ) ՀՀ սահմանների շուրջ ապառազմանականացված գոտի ստեղծելու ՄԻՊ-ի առաջարկը՝ ԵԽԽՎ բանաձևում Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացել է Վահան Բիչախչյանը: Հյուրերը պատասխանել են առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին: Այս պահին հաշիվը հավասար է՝ 1-1: Աղբյուրը՝…
Լիվերպուլը պատրաստ է մեծ գումարներ ծախսել Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի վրա
«Լիվերպուլը» գլխավորում է «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային մրցավազքը։ Ակնկալվում է, որ տրանսֆերային գործարքը նրանց վրա կարժենա մոտ 100 մլն ֆունտ (117 մլն եվրո): «Լիվերպուլի» սեփականատերերը պատրաստ են մեծ գումարներ ծախսել 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վրա, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ջուդի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Այս մասին տեղեկանում…
Խետաֆեն պարտվել է մի ողջ մրցաշրջան
Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Խետաֆեն» 0-2 հաշվով զիջեց «Բետիսին»։ Նշենք, որ այս պարտությունը 7-րդն էր «Խետաֆեի» համար ընթացիկ մրցաշրջանում։ Այս ցուցանիշով «Խետաֆեն» վերջին 25 տարում միակ ակումբն է։ Առհասարակ, մրցաշրջանի մեկնարկային յոթ խաղերից հետո նույնքան պարտություն գրանցել է չորս ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք Opta-ից։
Գառնիկ Չոլակյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը. Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Հայաստանը ներկայացնող 19-ամյա ծանրորդը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճել ոսկե մեդալ՝ գերազանցելով երկու թուրք մրցակիցների: Չոլակյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 95 կգ,…
Ռեալը հետաքրքրված է Ռոմայի կիսապաշտպանով
«Ռեալը» հետաքրքրված է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով։ Նշվում է, որ ակումբը պլանավորում է սպասել, մինչև վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այնուհետև կիսապաշտպանի գործարքն իրակկանացնել։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին։ Պելեգրինիի պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։ Այս մասին…
Ռոնալդուն զարմանալի խաղացող է․ Դավիդ Դե Խեա
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է այն մասին, թե ինչպես է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը ազդել թիմի վրա: Նա ասել է, որ Ռունալդուն ունի մեծ ազդեցություն։ «Ռոնալդուն արդեն ակումբի լեգենդն է, ուստի երիտասարդ տղաների համար հիանալի է ամեն օր դիտել, թե ինչպես է նա աշխատում մարզասրահում: Նա զարմանալի խաղացող է, և հաճելի է…
Կառավարության որոշմամբ կպարգևատրվեն լավագույն մանկավարժները
ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել կատարել բյուջեի վերաբաշխում՝ «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն մանկավարժներին պարգևատրելու նպատակով։ Նախատեսվում է պարգևատրել 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը)։ Նշենք, որ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել է դյուրակիր համակարգիչներով։…