«Ռեալը» հետաքրքրված է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով։
Նշվում է, որ ակումբը պլանավորում է սպասել, մինչև վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այնուհետև կիսապաշտպանի գործարքն իրակկանացնել։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին։
Պելեգրինիի պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։
Այս մասին տեղեկանում ենք Fichajes-ից։