Ստեփանավան
Ստեփանավանում, Կապանում և Իջևանում տեղի կունենան համայնքի ավագանու ընտրություններ
Սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ: «Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ ԱԺ-ում քննարկվում է ԿԸՀ-ի գործունեության մասին հաղորդումը ԿԸՀ-ն փոխեց նախօրոք նշանակված տեղական…
Հայտնի է՝ երբ Ստեփանավանում, Կապանում և Իջևանում տեղի կունենան ՏԻՄ ընտրությունները
Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ նշանակելու, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու մասին»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ վերոնշյալ 3 համայնքում ՏԻՄ ընտրություններն առաջարկվում է նշանակել…
Հայտնի է, թե նոյեմբերի 15-ին որ համայնքներում են ընտրություններ կայանալու
Այսօր Կառավարության նիստի ընթացքում որոշվեցին, թե նոյեմբերի 15-ի ՀՀ որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ կատարվելու։ Այսպիսով՝ Ստեփանավանում, Կապանում և Իջևանում նոյեմբերի 15-ին կկայանան ավագանու ընտրությունները։ Դրանք կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել էր, որ ՏԻՄ ընտրությունների օրեր են ընտրվել հոկտեմբերի 17-ը, նոյեմբերի 14-ն ու լրացուցիչ դեկտեմբերի 5-ը։
Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-34 (Մ-3), Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+038 հատվածում։ Մոտ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Ստեփանավան, Ուռուտ, Պրիվոլնոյե բնակավայրերի մոտով։ Արշակ Կարապետյանը ընդունել է Չինաստանի դեսպանին Զինծառայողների հարազատները կներգրավվեն պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող հանձնաժողովում Արդեն ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Նորոգումը կատարում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային…
Ստեփանավանի անտառներում հատվել են մոտ 30 ծառեր
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Ստեփանավանում բազմաթիվ ծառեր են հատվել։ «Բազմաթիվ հատված ծառեր Ստեփանավանի անտառում քաղաքացիներից այսօր ստացել ենք այս ահազանգն այն մասին, որ Ստեփանավանի Ալլեյա կոչվող տարածքի վերջնամսում կան բազմաթիվ հատված ծառեր՝ մոտ 30 հատ, հիմնականում սոճի տեսակի։ Մեկնաբանություններում կդնենք նաև տեսանյութերը՝ պահանջելով պետական լիազոր մարմիններից անել համապատասխան գործողություններ»,- ասված…
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել են 3 մեքենաներ․ կան տուժածներ ու զոհ
Ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել…
Ստեփանավանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները մարտի 25-ին Կուրթան գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Եղեգնուտ գյուղի 28-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ մարտի 15-ին նա բենզասղոցով Եղեգնուտ գյուղի հանդամասից ապօրինի հատել է բոխու…
Արմեն Գրիգորյանը՝ Ստեփանավանի ղեկավարի պաշտոնակատար
ՀՀ վարչապետ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավանի ղեկավարի պաշտոնակատար։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար», – ասված է որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 23-ին, ժամը 14:00-ից մինչև 19:00-ն ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված փակ է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը: Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ-6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր այլընտրանքային ճանապարհով: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի…
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օոստոսի 21-ին, ժամը 14:00-ից մինչև 19:00-ն ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված փակ է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Օձունի խաչմերուկ հատվածը: Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ-6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր այլընտրանքային ճանապարհով: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի…
Բացահայտվել է պետական հասարակական ունեցվածքի գողություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռի Բերդ համայնքի Աշոտ Երկաթի փողոցի ճամփեզրից գողացել են 12 եղևնի՝ համայնքին պատճառելով մոտ 400.000 դրամի վնաս, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Նշվում է, որ քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ նույն օրը, իրենց «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին Հագվի գյուղի…
Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։ Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորի ու Սյունիքի մարզերը։ Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։ Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալն առաջին…
Իջևանում և Երևանում 6 ժամով կարգելվի մի քանի սուպերմարկետների գործունեությունը
Հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 3-ին, 5-ին և 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Բագրատունյաց 5/3. 2) «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ԱՁ՝ ք. Իջևան, Անկախության 67/Ա. 3) «ՖՐԵՇ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` ք․ Իջևան Երևանյան 1. 4) «ԳԵՂԵՑԻԿ…
Ստեփանավան քաղաքում մարդիկ երազում են նորմալ քաղաքապետ ունենալ. Արփի Դավոյան
Քաղաքացիական պայմանգրի վարչության անդամ Արփի Դավոյանը իր Facebook գրել է. Ստեփանավանի քաղաքապետին է անձամբ վերաբերվում այս գրառումը Իմ անունը հոլովելուց առաջ,նայեք ձեր անցյալին ու ներկային։ Հիշեք Բավարիայի Կարմիր Խաչի օգնության մասին, Ստեփանավանի Սոցիալական ծառայության նպաստների մասին, անտառում տարօրինակ հանգամանքներում կառուցված առանձնատան մասին, քաղաքային այգու կտրված ծառերի մասին, բնակարանների ու ունեցվածքի, խնամի֊բարեկամների մասին։ Ես 10 օր…
Ավազակային հարձակում՝ Ստեփանավանում
2020թ. մարտի 14-ին՝ ժամը 21.10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, ծեծել են տանտիրուհուն և ձեռքից գումար հափշտակել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ…















