Սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:
«Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։
- ԱԺ-ում քննարկվում է ԿԸՀ-ի գործունեության մասին հաղորդումը
- ԿԸՀ-ն փոխեց նախօրոք նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը
Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։
Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 14-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։

