Քաղաքացիական պայմանգրի վարչության անդամ Արփի Դավոյանը իր Facebook գրել է.
Ստեփանավանի քաղաքապետին է անձամբ վերաբերվում այս գրառումը
Իմ անունը հոլովելուց առաջ,նայեք ձեր անցյալին ու ներկային։ Հիշեք Բավարիայի Կարմիր Խաչի օգնության մասին, Ստեփանավանի Սոցիալական ծառայության նպաստների մասին, անտառում տարօրինակ հանգամանքներում կառուցված առանձնատան մասին, քաղաքային այգու կտրված ծառերի մասին, բնակարանների ու ունեցվածքի, խնամի֊բարեկամների մասին։
Ես 10 օր համարյա ամբողջ Ստեփանավան քաղաքում քայլել և զրուցել եմ մարդկանց հետ։
Քաղաքը կեղտոտ է, անխնամ և տխուր։
Մարդիկ երազում են նորմալ քաղաքապետ ունենալու մասին։
Եթե ձեր շրջապատում ձեզ ասում են,որ դուք լավ քաղաքապետ եք, ակնհայտ սուտ են ասում, մի հավատացեք։
Իսկ Ստեփանավանի պաշտոնական կայքով և ուղղագրական սխալներով պատասխանել ինձ միայն այն բանի համար, որ իմ կարծիքն ու դիտարկումն եմ անում, ծիծաղելի է։
Շտապեմ հիասթափեցնել՝ ասելիք շատ կա։
Նաև զգուշացնում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձանից գնում բողոքում են իմ հարազատներին՝ զանգեք ինձ, եթե բան ունեք ասելու։
Հ.Գ.
Բոլոր գրածներս ուժի մեջ են։
Քանի որ արտակարգ դրություն է և ավելի կարևոր գործեր կան, ապա սա իմ վերջին անդրադարձը կլինի նմանատիպ գրառումներին։
ՀՀ.ԳԳ.
Ու ամենակարևորը՝ ստեփանավանցիներին փոխարեն կարծիք չհամարձակվեք հայտնել։
https://www.facebook.com/arpid/posts/2945786628815243

