Ստեֆան Դյուժարիկ
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նա ողջունել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների երկխոսությունը, որը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Գուտերեշը հույս է հայտնել, որ երկխոսությունը շարունակական կլինի ու ջանքեր կգործադրվեն խնդիրները կարգավորելու և…
Թալիբները ցանկանում են մասնակցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին
Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչ, ներկայումս Աֆղանստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթակին նամակ է ուղարկել Միավորված ազգերի կազմակերպություն։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նամակում նշված է եղել, որ թալիբները ցանկանում են մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվան ու հանդես գալ ելույթով։
Ստեֆան Դյուժարիկ անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության իրականացմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին հարցին: Խոսնակը հայտնել է, որ ՄԱԿ-ը վանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղում, ինչպես աշխարհի բոլոր վայրերում է: Դյուժարիկն ընդգծել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնության բացակայության պատճառով: «Մենք հույս ունենք, որ…
ՄԱԿ-ի խոսնակը՝ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների վերաբերյալ
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկին ճեպազրույցի ընթացքում հարց են ուղղել՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր կարծիքի ու ընտրությունների համար դիտորդներ ուղղարկելու մասին։ Սրան ի պատասխան Դյուժարիկը նշել է, որ տեղյակ չէ՝ իրենք դիտորդական առաքելության վերաբերյալ խնդրանք ստացել են, թե՝ ոչ։ Նա նշեց, որ եթե ՄԱԿ անդամ որևէ պետություն իրենց դիմի այդպիսի…
Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչի դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են․ Դյուժարիկ
Օրեր առաջ որոշում էր կայացվել Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի գործունեությունը դադարեցնելու մասին։ Հետագայում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Հաթինգը լրտեսություն է կատարել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի։ Այս խոսակցություններին է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարկի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ինքը լրտեսության մասին մեղադրանքներն անհիմն է համարում ու ամբողջությամբ պաշտպանում…





