fbpx
Քաղաքականություն

ՄԱԿ-ի խոսնակը՝ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկին ճեպազրույցի ընթացքում հարց են ուղղել՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր կարծիքի ու ընտրությունների համար դիտորդներ ուղղարկելու մասին։

Սրան ի պատասխան Դյուժարիկը նշել է, որ տեղյակ չէ՝ իրենք դիտորդական առաքելության վերաբերյալ խնդրանք ստացել են, թե՝ ոչ։ Նա նշեց, որ եթե ՄԱԿ անդամ որևէ պետություն իրենց դիմի այդպիսի խնդրանքով, ապա իրենք անպայման կդիտարկեն այդ խնդրանքը։

Ընտրությունների անցկացման որոշման մասով Դյուժարիկը նշեց, որ չունի որևէ մեկնաբանություն։ Նա ընդգծեց, որ իրենք միշտ կողմնակից են ընտրություններին, որտեղ մարդիկ կարողանում են կամարտահայտվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ