ստորագրություն

  • Ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու․ «Իմ քայլի» ավագանու անդամը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

    Ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու․ «Իմ քայլի» ավագանու անդամը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

    Ինչպես արդեն հայտնի է դարձել, Երևանի ավագանին սկսել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, որի շրջանակներում ձևակերպվել է փաստաթուղթ, որը ստորագրել են արդեն ավագանու 39 անդամներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը։ Քաղաքապետարանից պաշտոնապես հերքեցին Մարությանի ու Քոչարյանի հանդիպման մասին լուրը Քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել…

  • Ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Սևան քաղաքում

    Ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Սևան քաղաքում

    Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն  է տարածել, որում հայտնել է․ «Ոստիկանության ՔՈԳՎ և Սևանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 17-ին, ժամը 22.50-ին, Սևան քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արմեն Ի․-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր,…

  • Արմեն Սարգսյանը նոր օրենք է ստորագրել

    Արմեն Սարգսյանը նոր օրենք է ստորագրել

    Հուլիսի 20-ին Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը հուլիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» օրենքը:

  • Ռոնալդինյոն ստորագրել է աղջկա կրծքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ռոնալդինյոն ստորագրել է աղջկա կրծքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն մի աղջկա խնդրանքով ստորագրել է վերջինիս կրծքին։ Սրա վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է Astual Futbol-ի Twitter-ի էջում, որտեղ այն արդեն 2,2 միլիոնից ավել դիտում է հավաքել։ Նշվում է, որ սա տեղի է ունեցել Մայամիում։ https://twitter.com/ActualFutbol/status/1415751817598799881?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1415751817598799881%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport.news.am%2Farm%2Fnews%2F123714%2F

  • ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել

    ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել

    ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ ենթադրյալ խուլիգանության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Եսայանին ծանուցագիր չեն ուղարկել, նա անձամբ է ներկայացել Երևանի քննչական վարչություն։ Եսայանը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ իրեն առաջադրված մեղադրանքը բնորոշելով որպես քաղաքական հետապնդում։

  • ԱՄՆ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ իսկ ո՞րն է ՌԴ-ի քայլը

    ԱՄՆ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ իսկ ո՞րն է ՌԴ-ի քայլը

    Որոշ ժամանակ առաջ լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականության վերականգնման համար»։ Հետագայում Ամերիկայի ձայնը հարցում ուղարկեց ԱՄՆ պետքարտուղարություն, որտեղից հերքեցին այդ հայտարարությունը՝ հղում կատարելով դեսպան Լիցենբերգերի Twitter-յան գրառմանը։ Այս ֆոնին՝ ԱՄՆ թվով 50 սենատորներ՝ ստորագրությամբ, նամակ են ուղարկել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, որտեղ նշել են, որ անհրաժեշտ է սանկցիաներ…

  • Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. ոստիկանության հաստիքների թիվը փոխվում է

    Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. ոստիկանության հաստիքների թիվը փոխվում է

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի n 1222-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 1222-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»,-ասված է…

  • Արայիկ Հարությունյանը օրենքներ է ստորագրել

    Արայիկ Հարությունյանը օրենքներ է ստորագրել

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օրենքներ է ստորագրել։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։ «Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ««Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները», – ասվում է հայտարարությունում։

  • Փոխըմբռնման հուշագրի ստորագրում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Փոխըմբռնման հուշագրի ստորագրում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Ազգային ժողովի Facebook-յան Էջը ուղիղ եթերում է: «Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև»: https://www.facebook.com/parliament.am/videos/1083165908744951/?v=1083165908744951

  • Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը. Սերժ Թանկյան

    Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը. Սերժ Թանկյան

    SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել Instagram-ում: Թանկյանը հանդես է եկել կոչով, որը վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին: «Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը․ այցելի՛ր DEFENDARMENIA.COM՝ միջնորդագիրը ստորագրելու համար»,-գրել է մենակատարը։ Թանկյանը նշել է, որ 1992 թվականից ի վեր ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ կառավարությանը ֆինանսավորելու համար։…

  • ԱՀ նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել

    ԱՀ նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել

    Արցախի Հանրապետության նախագահի կայքից տեղեկանում ենք, որ Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արկադի Սողոմոնյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նախագահի կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ Արկադի Սողոմոնյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական…

  • Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել

    Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել

    Արցախի հանրապետության նախագահի կայքից տեղեկանում ենք, որ ԱՀ նախագահ  Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Միքայել…

  • Ինչ-որ շնաբարո դուրսպրծուկներ ինձ գրում են, թե իբր ես ղազագիր եմ ստորագրել. Պետրոսյան

    Ինչ-որ շնաբարո դուրսպրծուկներ ինձ գրում են, թե իբր ես ղազագիր եմ ստորագրել. Պետրոսյան

    ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Պետրոսյանը հայտնում է, որ ֆեյք էջերից իրեն գրում են, որ ինքը ղազագիր է ստորագրել: «Ինչ-որ շնաբարո դուրսպրծուկներ գաղտնի էջերից ինձ գրում են, թե իբր ես ղազագիր եմ ստորագրել: Արա, ես սաղ կյանքում մենակ պաշտոնական փաստաթղթերի տակ եմ ստորագրել կամ էլ ախպերներիս գրել եմ՝ «ձեր ցավը տանեմ»……

  • Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Չինաստանից եկող ծովամթերքի համար

    Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Չինաստանից եկող ծովամթերքի համար

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել: Նշվում է, որ այս հուշագիրը սահմանում է` ամերիկյան օմարների պաշտպանության մասին «չինական ռեպրեսիվ մաքսատուրքերի» ֆոնին՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում ավելացնել մաքսատուրքերը Չինաստանից ներկրվող ծովային արտադրանքի համար, նշվում է Սպիտակ տան կողմից հինգշաբթի տարածված փաստաթղթի տեքստում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե առևտրային ներկայացուցիչը եզրակացության հանգի, որ Չինաստանը չի կատարում…

  • ՀՀ Նախագահը ստորագրել է Հանրաքվեի մասին, Ազգային ժողովի կանոնակարգ և Սահմանադրական դատարանի մասին օրենքների փոփոխությունները

    ՀՀ Նախագահը ստորագրել է Հանրաքվեի մասին, Ազգային ժողովի կանոնակարգ և Սահմանադրական դատարանի մասին օրենքների փոփոխությունները

    ՀՀ նախագահի կայքից տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում…