fbpx
Քաղաքականություն

Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը. Սերժ Թանկյան

SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել Instagram-ում: Թանկյանը հանդես է եկել կոչով, որը վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին:

«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը․ այցելի՛ր DEFENDARMENIA.COM՝ միջնորդագիրը ստորագրելու համար»,-գրել է մենակատարը։

Թանկյանը նշել է, որ 1992 թվականից ի վեր ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ կառավարությանը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, ԱՄՆ ՊՆ-ը 2018 և 2019 թվականներին Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օգնոթյուն է տրամադրել, որը յուրացվել է և օգտագործվել ոչ նպատակային՝ տարածաշրջանային պատերազմեր հրահրելու, այդ թվում Հայաստան ներխուժելու փորձերի վրա։

Կոչ է արվում դադարեցնել Պաշտպանության նախարարության և Միջազգային զարգացման գործակալության կողմից Ադրբեջանին ֆինանսավորելը։

https://www.instagram.com/p/CC7XPXGBMto/?igshid=jp94tdjlb4y8

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ