fbpx
Երևան

Ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու․ «Իմ քայլի» ավագանու անդամը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

Ինչպես արդեն հայտնի է դարձել, Երևանի ավագանին սկսել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, որի շրջանակներում ձևակերպվել է փաստաթուղթ, որը ստորագրել են արդեն ավագանու 39 անդամներ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը։

«Ես՝ որպես ավագանու անդամ ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ, և Համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի շահերից։

Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքապետի մանդատը առաջնային մանդատ է, ընտրվել է ուղիղ Երևան քաղաքի բնակիչների կողմից։

Ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց Երևանցիներն ուզու՞մ են փոխել», – գրել է Գևորգյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ