Վահագն Հարությունյան
Ռուս իրավապահները եզրահանգել են, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզվող, 1 տարուց ավելի Ռուսաստանում գտնվող Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել, քանի որ, ըստ ռուսական օրենսդրության, նրան մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ Վահագն Հարությունյանը ձերբակալվել է Մոսկվայում, ապա երկու օր անց ազատ արձակվել։…
Մարտի 14-ին ռուսաստանում ձերբակալված քննչական կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, այսօր ազատ է արձեկվել: հայ իրավապահներն ակնկալում էին, որ տեղի կունենա արտահանձնման գործընթաց, սակայն նրա ձերբակալումը վերացվել է ՌԴ իրավապահների կողմից, այս մասին հայտնել է Վահագն Հարությունյանի փաստաբան` Միհրան Պողոսյանը: Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրվել է մեղադրանք…
ՌԴ-ում ձերբակալվել է Վահագն Հարությունյանը: Նա հանդիսանում է մարտի 1-ի քննող քննչական կոմիտեի նախկին ղեկավար և առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման գործընթացի հարցը։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցիոն գործընթաց։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ…
«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4-րդ անգամ ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4֊րդ անգամ…
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդության քննությունը: Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց, որ դեկտեմբերի 7-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Հարությունյանի մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին. «Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,-ասաց նա:…
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, սույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին հայտնել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նրա խոսքով՝ դիմումը քննարկվել է քննիչի կողմից, և որոշում է կայացվել մերժել այն անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ավելի վաղ պաշտպանը ասել էր, որ Հարությունյանն իր բժիշկների հետ…
Որքան հրապարակային է եղել մեզ դիմելը, այդքան հրապարակային կլինի մեր պատասխանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումին։ «Դեռևս չենք քննարկել, հավանաբար, որքան հրապարակային է եղել մեզ դիմելը, այդքան հրապարակային կլինի մեր պատասխանը»,-ասաց նա։ Դատախազությունը ստացել է…
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը՝ Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն…
Հայաստանի Մ18 տարեկանների բասկետբոլի աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տարած հաղթանակից հետո վերադարձավ Հայաստան։ Օդանավակայանում հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը մեկնաբանեց թիմի ելույթը. «Մենք 2 տարի առաջ էլ 18 տարեկանների C դիվիզիոնի չեմպիոնն էինք եղել և պատասխանատվությունը մեծ էր կրկնելու նույն արդյունքը, բայց այս տարի ավելի բարդ եղավ։ Մալթաի հավաքականը շատ լավ պատրաստված թիմ…
Վահագն Հարությունյանը հրապարակել է կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի կազմը, որը կմեկնի Անդորրա՝ մասնակցելու Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանն: Կազմն ունի հետևյալ տեսքը. 1. Կայլա Քեշմեշյան – ԱՄՆ 2. Անի Հովհաննիսյան –Հայաստան 3. Փաթիլ Յակուբյան – ԱՄՆ 4. Մերի Մարկարյան – ԱՄՆ 5. Շաքե Պողոսյան – Հայաստան 6. Էլեն Շահինյան – Հայաստան 7. Քրիստինա Օհանյան –…
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով դատախազության և Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքները: Դատարանը երկու բողոքն էլ մերժեց: Դատարանը, փաստորեն, ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը:
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշումը Դատախազությունը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Այս մասին այսօր Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումն օրինական համարելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքի քննության ժամանակ ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը: Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում է կայացրել մերժել…
«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում դեռ հետազոտվում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին վերաքննիչ քրեական դատարանում ի պատասխան դատավոր Տիգրան Սահակյանի հարցի, ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա նշեց, որ Մոսկվայի կլինիկական հիվանդանոցի կողմից տրված ախտորոշման համաձայն, Վահագն Հարությունյանը պետք է սրտի ամբողջական հետազոտության ենթարկվի,…
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի՝ նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Նշենք, որ փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ…
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Առաջին ատյանի դատարանում արդեն երրորդ անգամ է քննվում հետախուզման մեջ գտնվող Հարությունյանի խափանման միջոցի հարցը: Այս մասին հայտնում է «Հետք»-ը: Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները…