Վահան Հունանյան
Ստոկհոլմում հանդպե՞լ են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ստոկհոլվում ընթացքող ԵԱՀԿ ԱԳ նախարարների 28-րդ համաժողովի շրջանակներում հնարավոր էր Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Սակայն, երկու երկների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին Armenpress-ին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցի։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը երբեք…
Սոչիի հայտարարությամբ հերթական անգամ հերքվել է միջանցքային տրամաբանությունը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն անդրադարձել է նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև, հայտարարությանը, նշելով, որ այն մի քանի կարևոր արձանագրում է կատարում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Մեր գնահատականն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՀՀ վարչապետը հիշեցրեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին «Առաջին՝ Սոչիի հայտարարությունով…
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել առանց նախապայմանների. ԱԳՆ
Հայաստանի իշխանությունները ՌԴ-ին տեղեկացրել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների սկսելու պատրաստակամության մասին` այդ գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին Մոսկվայի հայտարարությունից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ ՌԴ-ի մեր դաշնակիցը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Եվ մեր…
Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում․ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել Թուրքիայի Հանրապետության հետ կարգավորել հարաբերությունները՝ առանց նախապայմանները։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Նա նշել է, որ մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել կարգավորման գործընթացներին։ Հունանյանն ասել է, որ եթե ու երբ այդ գործընթացն առաջ գնա, նախարարությունից հանրությանը կտեղեկացնեն…
Փաշինյանի ու Ալիևի միջև հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ
Այսօր լուրեր էին շրջանառվում, որ նախապատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մասնավորապես, ռուսական պետական լրատվամիջոցներից РИА Новости-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին, նշում էր, որ այդ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այս թեմային է անդրադարձել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։…
Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Դուշանբե
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ սեպտեմբերի 15-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Դուշանբեում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
ՀՀ-ն ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը և պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը. ԱԳՆ մամուլի քարտուղար
Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Պատասխան․ Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է…
Վահան Հունանյանը՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը իր Facebook-ի էջում նշել է, որ պատասխանել է լրատվամիջոցների հարցին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ-ի հայտարարությունը…
ԱԳՆ-ը նոր խոսնակ ունի
ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար: Խաղաղության բանալին ղարաբաղյան հարցի համապարփակ և տևական կարգավորումն է․ ԱԳՆ Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ-ին Հիշեցնենք՝ Վահան Հունանյանը 2018-2020 թթ․ եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, այնուհետև՝ Ավինյանի խորհրդականը: Ավելի վաղ՝…
Ավինյանն ազատել է իր մամուլի խոսնակին ու նշանակել խորհրդական
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր մամուլի խոսնակի պաշտոնից ազատվել է Վահան Հունանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության E-gov.am կայքից։ Մեկ այլ որոշմամբ Հունանյանը նշանակվել է Ավինյանի խորհրդական։
Անհնար է մեղմել գոյություն չունեցող սահմանափակումը․ Ավինյանի խոսնակ
Փոխարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար ՎահաՆ Հունանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ սահմանափակումների մեղմացումները կազդեն արտագնա աշխատանքի մեկնողների վրա, սակայն հրաժարվեց իր խոստումից։ Նախևառաջ, արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ սահմանափակումների մեղմացում չէր կարող լինել զուտ այն պատճառով, որ այս ոլորտում Հայաստանի կողմից սահմանափակում…
Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: «Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը:…
Կառավարությունում քննարկում են Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու տարբերակը
Կառավարությունում քննարկվում է Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու հնարավորությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Կորոնավիրուսով պայմանավորված տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններն արդեն սկսել են տոմսերի վաճառքով զբաղվել: Հունվարից դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող իռլանդական բյուջետային Ryanair ընկերությունը պատրաստվում է հուլիսից վերականգնել թռիչքների 40%-ը։…













