Վաղարշակ Հարությունյան
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հրաժեշտի հայտարարություն է տարածել
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը հանդես է եկել ուղերձով՝ կապված իր դիվանագիտական առաքելության ավարտի հետ։ Նա նշել է, որ իր համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը եղբայրական Ռուսաստանում, որի հետ մեզ կապում են դարավոր ավանդույթներըհոգևոր մտերմությունը, ամուր եղբայրական կապերը և ընդհանուր ձեռքբերումների պատմությունը։ Տողանյանի հայտարարությունն ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ Հիշեցնենք, որ…
Արարատ Միրզոյանը կնշանակվի ԱԽ քարտուղար, Վաղարշակ Հարությունյանը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն, ում լիազորություններն օգոստոսի 2-ին կավարտվեն, նոր պաշտոն կստանձնի։ Շրջանառվող լուրեր համաձայն Միրզոյանն Անվտանգության խորհրդի քարտուղար կնշանակվի։ Նշանակումը կլինի օգոստոսի 2-ից ոչ հետո, քանի որ մինչ այդ նա շարունակում է մնալ ԱԺ խոսնակ։ Նշենք նաև, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ կնշանակի Վաղարշակ Հարությունյանը, ով օրեր առաջ հրաժարական տվեց Պաշտպանության նախարարության նախարարի…
Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը կապված է նրա ապագա պաշտոնավարման հետ. Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը կապված է նրա ապագա պաշտոնավարման հետ։ «Արայիկ Հարությունյանը այսօր ներկայացրել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալին՝ պարոն Կարապետյանին, Վաղարշակ Հարությունյանը դրանից մեկ օր առաջ հրաժարականի դիմում էր գրել, և դա կապել Երասխի դեպքերի հետ՝ պարզապես իմաստ չունի: Երասխի դեպքերը այդքան էլ թեժ չեն, ինչպես ներկայացնում են ընդդիմադիր դաշտի…
Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին ու ԶՈւ սպայակազմին է ներկայացրել Արշակ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Նշվում է, Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Վաղարշակ Հարությունյանին կատարած աշխատանքի համար ու նշել, որ Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում է նա ստանձնել պաշտպանության…
Սարգսյանը ստորագրել է Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը
Հուլիսի 20-ին ՀՀ նախագահը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը. Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասվում է հրամանագրի տեքստում: Մեկ այլ հրամանագրով էլ Արշակ Կարապետյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության…
Ո՞վ է լինելու ԱԽ նոր քարտուղարը․ ամենահավանական թեկնածուն
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվել է Արմեն Գրիգորյանը։ Այս մասին որոշումը հրապարակված է կառավարական e-gov.am կայքից։ Նոր ԱԽ քարտուղարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն է։ Այսպիսի ենթադրության համար հիմք է հանդիսանում նաև ռուսական կողմի հետ Հարությունյանի մտերմությունը։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ, երբ Յուրի Խաչատուրովի…
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովին
Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տրածել, որում հայտնել է, որ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով: «ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա…
Հարությունյանը և Գերասիմովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր։ «Զրուցակիցները քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը: Վաղարշակ Հարությունյանը ընդունել է Սերգեյ Կոպիրկինին…
Վաղարշակ Հարությունյանը ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
Հունիսի 30-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով…
Վաղարշակ Հարությունյանը ընդունել է Հայկ Չոբանյանին
Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն…
Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի, ծաղկեպսակներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Այնուհետեւ նրանք այցելել են Վետերանների միություն՝ հանդիպելու եւ երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին: Հիշեցնենք, որ 80 տարի առաջ…
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում…
Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են Զինված ուժերում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: Վարչության պետ Գրիգոր Արամյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է Զինված ուժերում իրականացվող ստուգումների, զորքերում կատարվող ուսումնասիրությունների արդյունքների մասին, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում և զորամասերում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակացույցը և արձանագրված խախտումները: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է Զինված ուժերում…
ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ Զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մասնակիցներին են ներկայացվել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, առանձին ոլորտների զարգացման վերաբերյալ փորձագիտական խմբերի կողմից մշակված փաստաթղթերը: Ամփոփելով կատարված աշխատանքները, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է Զինված ուժերի զարգացման առաջնահերթություն…
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանին
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրադրությունը և վերջին զարգացումները: Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ռազմագերիների ազատ արձակման պահանջով Նիդերլանդների կառավարության հայտարարությունների և ջանքերի համար,…