fbpx
Զինված Ուժեր

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ Զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մասնակիցներին են ներկայացվել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, առանձին ոլորտների զարգացման վերաբերյալ փորձագիտական խմբերի կողմից մշակված փաստաթղթերը: Ամփոփելով կատարված աշխատանքները, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է Զինված ուժերի զարգացման առաջնահերթություն հանդիսացող ուղղություններին և սահմանել հետագա աշխատանքների կազմակերպման ուղենիշները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ