Վայոց ձոր
Ջերմուկի մերձակայքում գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ
Ջերմուկի մերձակայքում գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է Վայոց Ձորի մի քանի բնակավայրերում՝ առանց վնասների:
Վայոց ձորի աղբավայրերում հրդեհները վերահսկողության տակ են
Վայոց ձորի աղբավայրերում հրդեհները վերահսկվում են։ Հաջորդ տարի կկառուցվի թափոնների տեսակավորման կայան՝ բարելավելու թափոնների կառավարման համակարգը։
Բնապահպաններն ահազանգում են
Հայաստանի շատ բնապահպաններ եւ մտահոգ քաղաքացիներ այսօր սկսել են ահազանգ հնչեցնել, որ Ամուլսարում շինարարական աշխատանքի հետևանքով Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղում խմելու ջուրը իր բնական տեսքը փոխել է: ՀՀ պատկան մարմիններն այդ ահազանգին դեռևս չեն պատասխանել։
Արենիում Մալայզիայի Քաղաքացի Է Զոհվել Վրաերթի Արդյունքում
Մայիսի 4-ին Վայոց ձորի Արենիում բեռնատարը վրաերթի է ենթարկել Մալայզիայի քաղաքացու, ով տեղափոխվել է հիվանդանոց և մահացել
ԵՄ դեսպանները այցելել են ԵՄ դիտորդական առաքելության կենտրոն Վայոց ձորում
Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ 22 երկրների դեսպաններ այցելել են Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորում գտնվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (ԵՄՔԴԱ) կենտրոնակայան: Այցի ընթացքում դեսպանները ծանոթացել են առաքելության գործողություններին, մանդատին և առաջիկա ծրագրերին։ ԵՄ դիտորդական առաքելությունը (EUMA) X-ի իր էջում նշել է, որ պատվիրակությունը հնարավորություն է ունեցել քննարկելու առաքելության վերջին զարգացումները, որոնք ուղղված են Հայաստանի սահմանամերձ…
15 Պատմամշակութային Օբյեկտներ Ստացել են Հուշարձանի Կարգավիճակ
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) փորձագիտական հանձնաժողովի այս տարվա հինգերորդ նիստում հաստատվել է 15 պատմամշակութային կառույցներին հուշարձանի կարգավիճակ շնորհելու որոշումը։ Նշված կառույցները գտնվում են Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում՝ ներառելով ինչպես տեղական, այնպես էլ հանրապետական նշանակության նորահայտ հուշարձաններ։ Երևանում տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի 50 հասցեում…
Երկրաշարժ Քարվաճառի մոտ՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ
ՀՀ ՆԳՆ հաղորդմամբ, երկրաշարժ է գրանցվել Քելբաջար (Քարվաճառ) քաղաքից 30 կմ հարավ՝ օջախի 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնային գոտում՝ 6 բալ: Երկրաշարժի հետևանքով ցնցումներ են զգացվել Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ, և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Հաղորդվում է, որ ցնցումները…
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում և Վայոց ձորում 3-4, Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ
Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է…
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է…
Որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել. Վայոց ձորի մարզպետը՝ Ջերմուկում իրավիճակի մասին
Որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ջերմուկում սահմանային իրավիճակին, ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: «Ընդհանուր որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել»,- հայտնեց Գրիգորյանը: Մարզպետը վստահեցրեց, որ բնակիչների մեծ մասը վերադարձել է Ջերմուկ: Ինչ վերաբերում է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով առողջարանային բիզնեսի կրած վնասներին, ապա Արարատ Գրիգորյանը հայտնեց,…
Սարավան-Զանգեր և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սարավան-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հոսանքազրկումներ Երևանում և 8 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոնդ, Ռուսթավելի, Ս․ Երևանցու սեփական տներ Լեո 20-101 սեփական տներ, Կոնդ թաղամաս 53-99 սեոփական տներ, Իսահակյան փ. 2, 7, 8, 1, 12 շենքեր, Նալբանդյան փ. 45, 47, 49, 51, 53, 55,…
Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակիչը, 31-ամյա համագյուղացու և վերջինիս եղբոր հետ տևական ժամանակ ունենալով տարաձայնություններ և գտնվելով անբարյացկամ…
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում և Արցախում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի ցերեկը կնվազի 2-3, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ․ · Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.10C (1998…
Վայոց ձորում նոր մարզպետ է նշանակվել
ՀՀ Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Արարատ Գրիգորյանը: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ընթացքում: Որոշումը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Հիշեցնենք` Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նախարարություն:














