Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ 22 երկրների դեսպաններ այցելել են Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորում գտնվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (ԵՄՔԴԱ) կենտրոնակայան: Այցի ընթացքում դեսպանները ծանոթացել են առաքելության գործողություններին, մանդատին և առաջիկա ծրագրերին։
ԵՄ դիտորդական առաքելությունը (EUMA) X-ի իր էջում նշել է, որ պատվիրակությունը հնարավորություն է ունեցել քննարկելու առաքելության վերջին զարգացումները, որոնք ուղղված են Հայաստանի սահմանամերձ շրջաններում անվտանգության և կայունության ապահովմանը:
#EUMA had an honour to host ambassadors from 22 🇪🇺 EU nations to 🇦🇲 and give them overview on our latest developments on operations, mandate and plans. We are grateful to member nations for their steadfast support and continuous contribution.🇪🇺🇦🇲 pic.twitter.com/AhUWIMIgUv
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) January 17, 2025
Առաքելությունը կարևորել է անդամ պետությունների աջակցությունը, ինչը հնարավորություն է տալիս շարունակել աշխատանքը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում սկսել է գործել 2023 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության նվազմանը և տարածաշրջանում կայունության պահպանմանը:
