Հայաստանի շատ բնապահպաններ եւ մտահոգ քաղաքացիներ այսօր սկսել են ահազանգ հնչեցնել, որ Ամուլսարում շինարարական աշխատանքի հետևանքով Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղում խմելու ջուրը իր բնական տեսքը փոխել է: ՀՀ պատկան մարմիններն այդ ահազանգին դեռևս չեն պատասխանել։ Հավանաբար բարձրագույն ղեկավարության կողմից դեռևս ցուցումներ չեն ստացել, թե ինչպես պատասխանել այդ հարցին։

