վարակված
Այսօր՝ հունիսի 23-ին, worldometer կայքում երևում է 9,166,836 վարակվածների դեպքեր, որոնցից ապաքինվել են 4,901,230 հոգի, մահացել՝ 473,189-ը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը հունիսի 21-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 183․000 դեպքեր։ Վարակի թիվը շարունակվում է աճել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ Կիրակի օրը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտնեց կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային աճի մասին՝ հաշվարկելով 183․000 դեպքեր 24…
Արցախ/Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել։ Շտաբը հերքում է Շուշիի հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսի ախտորոշմամբ հիվանդի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին պնդումները: Դրանք չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը: «Անհրաժեշտ ենք համարում նշել, որ քաղաքացին մեկուսացված էր Շուշիի հյուրանոցներից մեկում, սակայն ցանկություն էր հայտնել տեղափոխվել հիվանդանոց: Առողջապահության նախարարությունն ընդառաջել է հիվանդի ցանկությանն ու նրան տեղափոխել Շուշիի տեղամասային հիվանդանոց:…
Ամերիկացի բուժքույր Դինեյլ Շմոլը, որն աշխատում է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում, տեսանյութ է հրապարակել, որում լացելով պատմում է կորոնավիրուսով վարակված մարդու հետ աշխատելու բարդությունների մասին: 35-ամյա աղջկա խոսքով ՝ ինքը որոշել է տեսանյութ ձայնագրել այն բանից հետո, երբ հերթափոխից հետո մեկ ժամ նստել է հատակին։ «Ես հոգնել եմ իմ մահացած հիվանդների սենյակ մտնելուց։ Մտնում ես…
ՀՀ Առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում հրապարակել է ուղեցույց․ «Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում» ուղեցույց խնամողների համար: Հոգ տարե՛ք Ձեզ և Ձեր ընանիքին»։ Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 822 դեպք (52 նոր դեպք), որոնցից 57-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ: Առողջապահության նախարարությունը կրկին…
Ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 770 դեպք (34 նոր դեպք), որոնցից 43-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 720 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 3477 թեստավորման դեպքում: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնացե’ք տանը, սահմանափակե’ք շփումները, հետևե’ք անձնական հիգիենային, հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես…
Լիբիայի Տրիպոլիի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտնել է ,որ Լիբիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Կենտրոնի հաղորդագրության մեջ տեղեկացնում են, որ գործակալության տեղեկություններով՝ վարակվածը մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում է, սակայն այլ մանրամասներ նշված չեն։ Հիշեցնենք, որ COVID-19-ի առաջացրած հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, ավելի ուշ տարածվել է ավելի քան…