Աշխարհ
10:37 25/03/2020

Լիբիայում գրանցվել է COVID-19-ով վարակվածության առաջին դեպքը

Լիբիայի Տրիպոլիի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտնել է ,որ Լիբիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը:

Կենտրոնի հաղորդագրության մեջ տեղեկացնում են, որ գործակալության տեղեկություններով՝ վարակվածը մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում է, սակայն այլ մանրամասներ նշված չեն։

Հիշեցնենք, որ COVID-19-ի առաջացրած հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, ավելի ուշ տարածվել է ավելի քան 150 երկրներում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ: Ըստ վերջին տեղեկությունների՝ աշխարհում վարակվել է 403 հազարից ավելի մարդ, գրանցվել է մահվան 18 հազարից ավելի դեպք։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝  Reuters․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ