վարդան հարությունյան
Զարմացնում են այն հայաստանցիները, որոնք Լուկաշենկոյին են պաշտպանում․ Վարդան Հարությունյան
Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծել է, որ իրեն զարմացնում են Հայաստանում ապրող այն հայաստանցիները, որոնք ինքնամոռաց նվիրվածությամբ Լուկաշենկոյին են պաշտպանում։ «Ինձ չեն զարմացնում Հայաստանի այն քաղաքացիները, որ Ռոբերտ Քոչարյանին են պաշտպանում։ Լավ են անում։ Այդպես են կարծում/ցանկանում՝ այդպես են անում։ Քոչարյանը Հայաստանում կարող է պաշտպաններ…
Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելը իզուր է դժգոհություն առաջացրել․ Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը չկալանավորվեց»։ Այս լուրը վրդովմունք է առաջացրել։ Կարծում եմ, իզուր։ Եթե դատարանը համոզված է, որ հանցանքի մեջ մեղադրվող անձը չի խոչընդոտի նախաքննությանը, դրսում գտնվելով չի խանգարի հանցագործության բացահայտմանը, չի հեռանա ու չի թաքնվի քննությունից, ապա նրա նկատմամբ կարող է (և պետք…
Մտածում եմ՝ դու քեզանից առաջ խժռվածների փորձը հաշվի կառնես․ Վարդան Հարությունյանը՝ Շիրինյանին
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրաադարձել է Տիգրան Պասկևիչյան-Արա Շիրինյան նամակներին։ Նա իր գրառումը ուղղել է ՀՌԽ ղեկավար Արա Շիրինյանին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի Ara Shirinyan, կարդացի ի պատասխան Tigran Paskevichian-ի բաց նամակի քո պատասխան բաց նամակը։ Լավ է ու ճիշտ, որ հրապարակային եք քննարկում ձեր վեճը։ Որովհետեւ այն ձերը…
Իշխանավորների համար ավելի ընդունելի են պալատների միջանցքներում ինքնադրսևորվելու փորձ ունեցող նախկինները. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՔԾ աշխատակից Վազգեն Ավետիսյանի մասին Լևոն Բարսեղյանի գրառմանը: Ներկայացնում ենք Վարդան Հարությունյանի գրառումը. «Կարդացի Լևոն Բարսեղյանի՝ երկարության պատճառով կարդալու չտրամադրող, բայց կարդալու անհրաժեշտություն պահանջող պատմությունը։ Մեկ նախադասությամբ միտքը սա է․ եթե ցանկանում ենք առաջ գնալ, եթե ցանկանում ենք հաջողել, եթե ցանկանում ենք խուսափել տեղապտույտից, ապա…
Սա ասում են ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանած ուժերը. Նիկոլ Փաշինյան
Հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու խնդրին, ասաց. «Բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք։ Որ աչքով էին տալիս՝…
Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել. Գեղամ Մանուկյան
Երկիր Մեդիա հեռուստատեսության լրագրող Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգևոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում…
Վարդան Հարությունյանի գործով կա բերման ենթարկված․ ոստիկանություն
Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։ Քննությունը շարունակվում է:
Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել: Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով…
Ոստիկանության հայտարարությունը ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին ծեծելու դեպքի մասին
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ «Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը այսօր իր էջում գրառում է արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տուժած անձից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու և կատարվածի…
Միանգամից դեմքիս հարվածեցին․ հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը
Armtimes-ը գրում է․ Այսօր հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը, որը լուրջ կասկածներ ունի, որ ծեծի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի հետ առնչվող անձինք են: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում են իր դեմ կիրառված բռնության հետքերը: Սա, ի դեպ, նրա վրա արդեն երկրորդ հարձակումն է. առաջին անգամ Վարդան Հարությունյանի վրա…







