Զարմացնում են այն հայաստանցիները, որոնք Լուկաշենկոյին են պաշտպանում․ Վարդան Հարությունյան

Ամենադիտվածներ

Զարմացնում են այն հայաստանցիները, որոնք Լուկաշենկոյին են պաշտպանում․ Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծել է, որ իրեն զարմացնում են Հայաստանում ապրող այն հայաստանցիները, որոնք ինքնամոռաց նվիրվածությամբ Լուկաշենկոյին են պաշտպանում։

«Ինձ չեն զարմացնում Հայաստանի այն քաղաքացիները, որ Ռոբերտ Քոչարյանին են պաշտպանում։ Լավ են անում։ Այդպես են կարծում/ցանկանում՝ այդպես են անում։ Քոչարյանը Հայաստանում կարող է պաշտպաններ ունենալ։

Ինձ չեն զարմացնում Հայաստանի այն քաղաքացիները, որ Սերժ Սարգսյանին են պաշտպանում։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանը որոշել էր, որ իրավունք ունի և կարող է մի ողջ ժողովրդի հիմարացնել և հավերժ մնալ իշխանության ղեկին, ինչի պատճառով էլ մերժվեց, բայց նա էլ կարող է պաշտպաններ ունենալ և՝ ունի։

Ինձ զարմացնում են Հայաստանում ապրող այն հայաստանցիները, որոնք ինքնամոռաց նվիրվածությամբ Լուկաշենկոյին են պաշտպանում։ Աներևակայելի է»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/vardan.harutyunyan.37/posts/3308746019169090

Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին աջակցող հանրահավաքի մասնակիցները սկսել են ցրվել առաջնորդի խոսքից հետո։ Հավաքվածները քայլերթ են կազմակերպել և վանկարկում են․ «Ամոթ քաղաքական մարմնավաճառներին»։

Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հավաքվածներին, որ ծնկի է իջել նրանց առջև առաջին անգամ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();