Վարշավա
Ադրբեջանի ցուցահանդեսը Վարշավայում մեղադրվում է հայկական ժառանգության յուրացման մեջ
Վարշավայում Ադրբեջանի կազմակերպած «Արևմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը» ցուցահանդեսը monumentwatch.org-ի կողմից մեղադրվում է հայկական ժառանգության յուրացման մեջ։
XPENG-ը Լեհաստանում սկսում է էլեկտրական ավտոմեքենաների հեղափոխություն
Չինական խելացի էլեկտրական ավտոմեքենաների առաջատար XPENG-ը 2025 թվականի ապրիլի 7-ին պաշտոնապես մեկնարկել է Լեհաստանում՝ ներկայացնելով երեք մոդել՝ G9 SUV, G6 coupe SUV և P7 sedan, որոնք բոլորն էլ պարծենում են Euro NCAP-ի 5-աստղանի անվտանգության վարկանիշով։
Վարշավան Մոսկվայից բացատրություն կպահանջի
Վարշավան Մոսկվայից բացատրություն կպահանջի ռուսական հրթիռի՝ Լեհաստանի օդային տարածքում հայտնվելու համար, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիրակի լույս մարտի 24-ի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը և այնտեղ մնացել 39 վայրկյան։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ահաբեկչական հարձակումները Ուկրաինայի բնակիչների և տարածքի…
Աշխարհի առաջնություն․ Արոնյանը կայծակնայինի միանձնյա առաջատարն է
Վարշավայում շարունակվում է կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը։ 12 տուրերից հետո տղամարդկան մրցաշարում Արոնյանը վաստակել է 12 միավոր և այս պահին միանձնյա առաջատար է։ Արոնյանից ընդամենը կես միավոր հետ է մնում Բասեմ Ամինը։ Նշենք, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են մի շարք շախմատիստներ, որոնցից…
Վարշավայում հարձակում է կատարվել Թուրքիայի դեսպանատան վրա
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հարձակում է կատարվել Թուրքիայի դեսպանատան վրա: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այն իրականացրել է 30-ամյա մի տղամարդ, որին արդեն հայտնաբերել և կալանավորել են, գրում է Ermenihaber-ը: Նշվում է, որ հարձակվողը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։ Հարձակման հետևանքով տուժածներ չկան: Բռնկված հրդեհը մարել են դեսպանատան աշխատակիցները:
Լեհական ավիաընկերությունը վերսկսել է Վարշավա-Երևան-Վարշավա երթուղով չվերթերըը
ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
Ռուսաստանը դեռ շարունակում է Վրաստանի և Ուկրաինայի օկուպացիան. Մայք Փենս
«Մենք գիտենք, որ շատ ճակատներում դեռ շատ բան կա անելու, քանի որ չնայած տարիների բանակցություններին, ռուսական ուժերը դեռևս ապօրինի գրավում են Վրաստանն ու Ուկրաինան»,- այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: ԱՄՆ-ի փոխնախագահի խոսքով, քանի որ Ռուսաստանը շարունակում է Եվրոպայի և աշխարհի մասշտաբով խառնվել…
Վրաշավայում կենցաղային թափոնները լցվում են Վիսլա գետը
Լեհաստանի մայրաքաղաքում բնապահպանական ճգնաժամ է առաջացել կոլեկտորների խափանման պատճառով, որոնք կենցաղային հոսքերը դուրս էին բերում դրանց մաքրման համակարգ, մարդու կենսագործունեության այդ թափոնները լցվել են Վիսլա գետը։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ Քաղաքապետարանի տեղեկատվությամբ՝ այժմ Լեհաստանի գլխավոր ջրուղի են լցվում վայրկյանում 3 հազար լիտր կենցաղային հոսքեր: Շրջակա միջավայրի պաշտպանության տեսչության հաշվարկների համաձայն՝ արդեն 50 հազար խորանարդ…
Ամենափոքր տարիքով բուժքույրը Վարշավայում՝ հականացիստական ապստամբության ժամանակ
Փոքրիկ Ռոզա Մարիա Գոժդվիեվսկայան ամենափոքր տարիքով բուժքույրն էր Վարշավայում՝ 1944թ. օգոստոսին բռնկված հականացիստական ապստամբության ժամանակ: Նա այդ ժամանակ ընդամենը 8 տարեկան էր… Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան https://www.facebook.com/photo.php?fbid=2431339856915274&set=a.501083209940958&type=3&theater
Հայկական եզրափակիչ ըմբշամարտի միզազգային մրցաշարում․ Շահինյանն ընդդեմ Մանուկյանի
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։ Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվեց լարված պայքար։ Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։ Շահինյանը դուրս հրեց Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն տվեց Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկավ և այլևս չկարողացավ…
Ըմբշամարտի միջազգային առաջնությունում Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։ Մալխասը պայքարը սկսեց 1/4-րդ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթեց 9։0 հաշվով։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Մաքսիմ Եվտուշենկոն՝ Ուկրաինա։
Վարշավայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ հուլիսի 2-4-ը գտնվում է Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են նաև «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Սոս Ավետիսյանը և Անուշ Բեղլոյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Արման Բաբաջանյանը: Համատեղ նիստի…
Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն
Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից: Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:
Վարշավայում երկնաքեր է այրվել
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում երեկ երեկոյան The Warsaw Hub երկնաքերներից մեկում հրդեհ է բռնկվեէ: Այս մասին հայտնում է RT-ն: Հայտնի է, որ այրվել են շինության վերևի երեք հարկերը: Տուժածների մաիսն դեռ տեղեկատվություն չկա: Տեղում աշխատել է 120 հրշեջ:















