վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Երևանում հունվարի 10-ին տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Երկար ընդմիջումից հետո այն կայանում է ոչ առցանց ձևաչափով, երբ Հայաստանի Հանրային հեռուստատեսության լրագրողը կարդում էր ԶԼՄ-ների գրավոր ուղարկված, բայց նախապես ընտրված հարցերը։ Այս ձևաչափը բոյկոտվել է նախորդ «մամուլի ասուլիսի» ժամանակ առաջատար մի շարք ԶԼՄ-ների կողմից։ Այնուամենայնիվ, այսօրվա մամուլի ասուլիսին ևս հրավիրված չեն…
ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայ մեծերի հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Օղակաձև զբոսայգի և Ազատության հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցել մեծանուն բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց հուշարձաններին։ Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կոմիտասի անվան պանթեոն՝ իր հարգանքի տուրքը բերելով այնտեղ ամփոփված Հայ մեծերի հիշատակին։ Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հայ մշակույթի՝ կինոյի և թատրոնի, երաժշտության,…
Վարչապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
Վարչապետին զեկուցել են հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին. ներկայացվել է ԱԳՆ կատարողականը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԳՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:…
Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29–ի հերթական նիստը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից 48-ը չի զեկուցվում, եւ 4 հարց գաղտնի է: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. – Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին – «1998 թվականի հուլիսի…
Լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և բոլոր ինստիտուտների արդյունավետության բարձրացումը պետք է դառնա դրանց հաղթահարման գործիք. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է…
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ-ից՝ դառնալով վարչապետին ենթակա մարմին
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Պետական պահպանության ծառայությանը կտրամադրվի վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ` այսպիսով այն դուրս բերելով Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից: Ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` այս բարեփոխումներով հնարավորություն է տրվում ԱԱԾ-ին…
Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22–ի հերթական նիստը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 62 հարց, որից 55-ը չի զեկուցվում, եւ 3 հարց գաղտնի է: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. – Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանին և Արման Ռոբերտի Մարկոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի…
Վարչապետի գլխավորությամբ ԱԽ նիստում քննարկվել է տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի…
Միշել Մարտինը հրաժարական է տվել Իռլանդիայի վարչապետի պաշտոնից
Միշել Մարտինը պաշտոնապես հրաժարական է տվել Իռլանդիայի վարչապետի պաշտոնից՝ այդպիսով հող նախապատրաստելով Լեո Վարադկարի համար, հաղորդում է PA Media-ն: Ավելի ուշ Վարադկարը երկրորդ անգամ կհաստատվի երկրի վարչապետի պաշտոնում Դուբլինում խորհրդարանի հատուկ նիստից հետո: Fine Gael կուսակցության առաջնորդը կփոխարինի Fianna Fail-ի առաջնորդ Մարտինին կառավարության ղեկավարի պաշտոնում՝ համաձայն 2020 թվականին կնքված կոալիցիոն համաձայնագրի պայմանների: Կոալիցիային է միացել…
Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազի մատակարարման դադարեցման հետևանքով Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են դադարեցնել աշխատանքը. 22 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից»,- գրել է վարչապետը:
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: Այցի շրջանակներում նախատեսվում է Ալի Ասադովի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ տեղի է ունենալու վրաց-ադրբեջանական տնտեսական համագործակցության համատեղ տնտեսական հանձնաժողովի 10-րդ նիստը։
Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու քայլին: Միևնույն ժամանակ, վարչապետը տարօրինակ է համարում որոշ բարեկամ երկրների լռությունն այս առումով: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու…














