վեճ
Քեզ սկի 1000 էլ չեն տա․ վեճ քաղաքացու և ցուցարարի միջև (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր ընդդիմադիր որոշ ուժերի կողմնակիցներ առավոտյան ճանապարհներ են փակել Երևանում։ Ակցիայի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել մեքենա վարող քաղաքացու և ցուցարարի միջև։ Ավելի մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։
Կառավարություն ներխուժածների ցանկում կար նաև ԲՀԿ-ական պատգամավոր․ վեճ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ելույթ ունեցող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ու ԲՀԿ-ական որոշ պատգամավորների միջև բանավեճ սկսվեց։ Պատճառը Նազարյանի հայտարարությունն էր՝ կառավարության շենք ներխուժած ջարդարարների վերաբերյալ։ «Անվտանգության աշխատակիցների հավաստմամբ նրանց շարքում էր նաև ԲՀԿ-ի պատգամավորներից մեկը։ Ասե՞մ անունը․․․ Դավիթ Մանուկյան», – ասաց Նազարյանը։ Սկսված բանավեճի ընթացքում Նազարյանը նաև հայտարարեց, որ «կառավարությունում ջարդուփշուր անելու պայմաններում հրաժարական…
Խուլիգանություն Զարթոնք գյուղում․ կան ձերբակալվածներ
Հունվարի 3-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զարթոնք գյուղում վիճաբանություն է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 00.10-ի սահմաններում, ավտոմեքենան Զարթոնք գյուղում արագ վարելու պատճառով վեճ է առաջացել և վերածվել ծեծկռտուքի։ Տարբեր վնասվածքներով հիվանդանոց է դիմել 5 անձ։ Վնասվել է նաև մի քաղաքացու «Մերսեդես Սպրինտեր» ավՎե տոմեքենան:…
Վեճի հետևանքով Ռուսաստանում հայ է սպանվել (ՏԵՍԱՆՅՈւԹ 18+)
Համացանցում օգտատեր Мушег Сюни-ին տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես են վիճաբանում ու բռունցքներով հարվածներ հասցնում միմյանց տղամարդիկ։ Ըստ աղբյուրի՝ դրա արդյունքում՝ հայազգի Երեմ Գևորգյանը մահացել է։ Նշվում է, որ Հայաստանի մի քանի քաղաքացիներ իրենց հանգիստն էին վայելում «Լիմոնադ» գիշերային ակումբում, որը գտնվում է Ռուսաստանի Դուբնա քաղաքում։ Տղաները ակումբում հանդիպել են ծանոթների, որոնց…
Պատանեկան վեճն ավարտվել է դանակահարությամբ
Նոյեմբերի 17-ին, ժամը 14.28-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող արյունահոսող վերք՝ միջկողային անոթների և թոքի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գալշոյան փողոցի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդ: Ժամը 14.40-ին ստացվել է նոր հաղորդում, որ «կոնքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զավարյան փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, թե Քաջազնունու փողոցում…
Սկանդալներ Աստվածամոր տաճարի կառուցման շուրջ
Հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման պատասխանատուները՝ ճարտարապետ Ֆիլիպ Վիլնևն ու գեներալ Ժան Լուի Ժորժլան, չեն կարողանում համաձայնության գալ, թե ինչպիսի տեսքով վերանորոգեն տաճարի աշտարակը։ Kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ վեճերն արդեն հասել են վիրավորանքի և հանրայնացվել։ Գեներալ Ժորժլանը, որին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է պատասխանատու տաճարի վերականգնման գործում, առաջարկում է աշտարակը կառուցել ժամանակակից ոճով, բայց վերականգնող…
Կարմիր բաճկոն հագնելու շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա երիտասարդի սպանության, ևս երկու անձի հրազենային մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին։ Քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը,…
Գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ հարուցվել է քրգործ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 30-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նրան դանակահարել էին: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց, որոնց արդյունքում պարզվեցին ոչ միայն էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ…
Կրակոցներ Արմավիրում․ շրջանառվում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու անունը
Արմավիրի մարզում վարորդների վեճն ավարտվել է կրակոցով։ Դեպքը տեղի է երեկ` սեպտեմբերի 4–ին, Արմավիրի մարզի կենտրոնական ավտոճանապարհին։ Երթևեկության ընթացքում տարաձայնություններ են ծագել երկու վարորդի միջև, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, մյուսին վախեցնելու համար ատրճանակը պարզել է ու կրակել։ Ըստ շրջանառվող լուրերի` կրակողը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։ Զոհեր կամ վիրավորներ չկան։ Ոստիկանները արագ պարզել…
Արագ վարելու շուրջ ծագած վեճն ավարտվել է կրակոցներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, կրակոցի ձայներ են լսվում: Մեկնած օպերատիվ խմբին արարատցի 28-ամյա մի տղամարդ բանավոր հաղորդում է տվել, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի մի բակում անծանոթ անձինք, մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծել են իրեն,…
Ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ ծագած վեճի արդյունքում դանակահարվել է 2 անձ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին: Նախաքննության ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչն իր կողմից վարած «ՎԱԶ 2108» մակնիշի…
Դիեգո Կոստայի և Դանի Կարվախալի ծեծկռտուքը «Ռեալ» – «Ատլետիկո» մրցապայքարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումն ավարտվեց 3-7 հաշվով։ Խաղի 65-րդ րոպեին մրցավարը վեճի համար խաղից հեռացրեց Դանի Կարվախալին, «Ռեալ» և Դիեգո Կոստային, «Ատլետիկո»։ Կարվախալը կոպիտ խաղով՝ ոտքին հարվածով, խլեց գնդակը Թոմաս Լեմարից, այնուհետև Դիեգո Կոստան հարվածեց նրա ոտքին՝ թույլ չտալով շարունակել խաղը, որից հետո սկսեց ծեծկռտուք նրանց միջև և վիճաբանություն թիմերի միջև։ https://www.youtube.com/watch?v=Gl6O5jRVvh0 https://www.youtube.com/watch?v=fo86rS0UFw8
Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացիների հետ
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայտարարություն՝ ցորեն տեղափոխող վարորդների վերաբերյալ Հայտնում ենք, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։ Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան…














