fbpx
Իրավական

Վեճի հետևանքով Ռուսաստանում հայ է սպանվել (ՏԵՍԱՆՅՈւԹ 18+)

Համացանցում օգտատեր Мушег Сюни-ին տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես են վիճաբանում ու բռունցքներով հարվածներ հասցնում միմյանց տղամարդիկ։

Ըստ աղբյուրի՝ դրա արդյունքում՝ հայազգի Երեմ Գևորգյանը մահացել է։

Նշվում է, որ Հայաստանի մի քանի քաղաքացիներ իրենց հանգիստն էին վայելում «Լիմոնադ» գիշերային ակումբում, որը գտնվում է Ռուսաստանի Դուբնա քաղաքում։ Տղաները ակումբում հանդիպել են ծանոթների, որոնց հետ ժամանակին կոնֆլիկտ է եղել, բայց ներսում այդ կոնֆլիկտը հարթվել է ու, կարծես թե, բոլոր հարցերը փակվել են։ Սակայն, ավելի ուշ, երբ Երեմն ու իր զարմիկը ծխել են դրսում, նրանց վրա հանկարծակիորեն հարձակվել է ոմն Սերգեյ Շ․, ու հարվածել նրանց։ Երեմն ընկել է ու ստացել կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք, իսկ նրա զարմիկը ստացել է միջին ծանրության վնասվածքներ։

Հաղորդվում է, որ կասկածյալը ձերբակալվել է, բայց Երեմի հարազատները մտավախություն ունեն, որ նրան հնարավոր է բաց թողնել, քանի որ վերջինս նախկինում աշխատել է ՌԴ ՆԳՆ-ում։

https://www.facebook.com/100025226310567/videos/543788949805311/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ