վերակենդանացման բաժանմունք
Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում: Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր…
Փաշինյանն այցելել է Գյումրիում բարբարոսաբար ծեծված 13-ամյա աղջկան
Մարտի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, մարտի 5-ին Գյումրիում բարբարոսաբար ծեծի ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանին։ Այս մասին Փաշինյանն իր Facebook-ի էջում գրում է. «Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար,…
Մանվել Գրիգորյանը երեկվանից վերակենդանացման բաժանմունքում է
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում. նա 24 ժամ ստանում է ինսուլին։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նա հայտնեց, որ երեկվանից միացվել է արհեստական շնչառության սարք։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը երեկվանից գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Աղբյուրը՝ News.am
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Լեգենդար արտիստի մոտ վաղուց առկա հիվանդության սրացում է՝ սրտանոթային և երիկամային անբավարարություն»,- տեղեկացնում է լրատվամիջոցը: Հաղորդվում է նաև, որ Ջիգարխանյանը այժմ հիվանդանոցում է՝ բժիշկների մշտական հսկողության տակ:
Չինուհուն գրազի պատճառով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Չինաստանի Չունցին քաղաքից Թան անունով 19-ամյա աղջիկը գրազով 1000 նստում վարժություն է կատարել և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում: AsiaOne-ը հայտնում է, որ Թանը ու նրա ընկերուհին ցանկացել են պարզել, թե իրենցից ով է ավելի դիմացկուն, և 2 ժամ շարունակ հերթով նստում վարժություն են կատարել: Արդյունքում՝ Թանը կատարել է մոտ 1000 վարժություն: Երկու օր հետո Թանը հայտնաբերել…
Վրաստանում վթարից տուժած 16-ամյա Լիլիայի մոտ ողնաշարի վնասվածք կա
Վրաստանում հուլիսի 7-ին ավտովթարից տուժած 2 երեխաները՝ 16-ամյա Լիլիա Միրիջանյանը և 12-ամյա Ռաֆայել Մաթևոսյանն այսօր՝ հուլիսի 8-ին տեղափոխվել են Ծուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Երեխաների վիճակի մասին դեռ, երևէ բան ասել չեմ կարող, քանի որ մեկը մի քանի ժամ է, որ տեղափոխվել է, մյուսը…
Արտաշատում երկու կին իրար են ծեծել. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է
Արտաշատում երկու կին վեճի են բռնվել և ծեծել միմյանց: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ կանանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է սկզբում Արտաշատի հիվանդանոց, որից հետո վիճակը վատթարացել է և կնոջը տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտորն: Բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ հիվանդանոց տեղափոխված 64-ամյա կինը գանգուղեղային ծանր վնասվածք ունի և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում,…
Բժիշկները պայքարում են Մանվել Գրիգորյանի կյանքի համար. ԲԿ-ի փոխտնօրեն
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշեց, որ պայքարում են նրա կյանքի համար: «Շտապ օգնության մեքենայով այս գիշեր են նրան տեղափոխել հիվանդանոց՝ ժամը 1-ի սահմաններում: Մանվել Գրիգորյանն անպայման պետք է համարժեք բուժում ստանա, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»,- նշեց…
Շուշիում շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն- ծանր
Շուշիում հունվարի 8-ին շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: Շուշիի քաղաքի Հախումյանի 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով ժամը 19:30-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում էր տեղափոխվել Նատալի Ժորիկի Մուսայելյանը՝ ծնված 2011 թվականին: Նրա մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում,…









