Չինուհուն գրազի պատճառով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Ամենադիտվածներ

Չինաստանի Չունցին քաղաքից Թան անունով 19-ամյա աղջիկը գրազով 1000 նստում վարժություն է կատարել և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում:

AsiaOne-ը հայտնում է, որ Թանը ու նրա ընկերուհին ցանկացել են պարզել, թե իրենցից ով է ավելի դիմացկուն, և 2 ժամ շարունակ հերթով նստում վարժություն են կատարել: Արդյունքում՝ Թանը կատարել է մոտ 1000 վարժություն:

Երկու օր հետո Թանը հայտնաբերել է, որ ոտքերը դադարել են ծալվել, իսկ մեզը դարչնագույն է դարձել: Նա դիմել է տեղի հիվանդանոց, որտեղ նրա մոտ հայտնաբերել են ռաբդոմիոլիզ՝ համախտանիշ, որի դեպքում տեղի է ունենում մկանային հյուսվածքի բջիջների քայքայում: Ռաբդոմիոլիզի հիմնական պատճառը ջեռուցվող միկրոկլիմայի պայմաններում ծանր ֆիզիկական աշխատանքի երկարատև կատարումն է:

Աղջկան բուժելու համար անհապաղ տեղափոխել են ավելի մեծ հիվանդանոց և տեղավորել վերակենդանացման բաժանմունքում: Շուտով պարզվել է, որ Թանի ընկերուհու մոտ նույնպես ռաբդոմիոլիզ են ախտորոշել:

Հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի և նեֆրոլոգիայի բաժանմունքի վարիչի տեղակալի խոսքով՝ Թանի բախտը բերել է, որ երիտասարդ է. եթե նա տարիքով ավելի մեծ լիներ, նստումները նրա համար կավարտվեին երիկամային սուր անբավարարությամբ:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ