վերսկսում
Հայտնի է դարձել, թե երբ է վերսկսվելու հավակնորդների մրցաշարը
Շախմատի հավակնորդների մրցաշարը կվերսկսվի նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտնել է FIDE-ի փոխնախագահ Էմիլ Սուտովսկին։ Նա նշել է, որ մրցաշարի մնացած հատվածը կարող է անցակցվել Եկատերինբուրգում կամ Թբիլիսիում՝ կախված քաղաքներում այդ պահին համաճարակային իրավիճակից։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում անցկացվող մրցաշարն ընդհատվել էր 8-րդ տուրից հետո՝ կորոնավիրուսի պատճառով։
Հայտարարություն՝ ԵՊՀ-ում դասերի վերսկսման վերաբերյալ
Երևանի պետական համալսարանն իր պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածել, որում խոսվում է բուհում դասապրոցեսի վերսկսման մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «ԵՊՀ առաջինկուրսեցիների համար դասերը սկսելու են սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից: ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներն ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու են առցանց նամակի միջոցով,…
Հայտնի է իտալական Ա Սերիայի վերսկսման օրը
Հստակորեն որոշվել է Իտալիայի Սերիա Ա-ի վերսկսման օրը։ Այս մասին հայտնում են Ա Սերիայի մամուլի ծառայությունից։ Որոշվել է առաջնությունը վերսկսել հունիսի 20-ին։ Սակայն չի նշվում, թե որ խաղով կվերսկսվի մրցաշարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայի կառավարությունը թույլ էր տվել ակումբներին անցկացնել մարզումներ։
Սենատը մերժեց Լիգա 1-ը վերսկսելու առաջարկը
Ֆրանսիական «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը առաջարկ էր ներկայացրել Լիգա 1-ը վերսկսելու վերաբերյալ։ L’equipe-ը հաղորդմամբ, սակայն, սենատը մերժել է նրա առաջարկը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունը վաղաժամկետ ավարտի մասին, որի արդյունքում «Լիոնը» զբաղեցրել էր միայն 7-րդ հորիզոնականը ու զրկվել եվրոպական մրցումներում հանդես գալու հնարավորությունից։
Լոկոմոտիվը դեմ է Ռուսաստանի առաջնության վերսկսմանը
Ռուսաստանի «Լոկոմոտիվի» գլխավոր տնօրեն Վասիլի Կիկնաձեն նշել է, որ ակումբը դեմ է Ռուսաստանի պրեմիեր լիգայի վերսկսմանը։ «Մենք արդեն դիմել ենք Լիգայի ղեկավարներին և հայտնել ենք մեր մտահոգությունների մասին: Պետք է քննարկել այս հարցը, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ: Տեսնում ենք, որ Բունդեսլիգան վերսկսվել է, բայց դեռ չգիտենք՝ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ…
Ռոման վերսկսում է մարզումները
Իտալական «Ռոման» կվերսկսի մարզումները, տեղեկացնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ թիմը բաժանվելու է 3 խմբի, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնելու մարզաբազայում առկա դաշտերը։ Ըստ աղբյուրի՝ մարզումների ընթացքում պահպանվելու են սոցիալական հեռավորության կանոնները։
Գերմանիայի փոխոստիկանապետը մրցաշրջանի վերսկսման հետ կապված մտավախություններ ունի
Գերմանիայի փոխոստիկանապետ Յորգ Ռադեկը խոսել է Բունդեսլիգայի վերսկսման մասին, որը նախատեսված է մայիսի 9-ին։ «Նախ ցանկանում եմ ասել, որ Գերմանիայի ոստիկանությունը ֆուտբոլային խաղերին սկզբունքայնորեն դեմ չէ: Ես հասկանում եմ, որ բավական է հին խաղեր դիտել, բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ իրավիճակում ենք գտնվում: Գերմանական ֆուտբոլային լիգան պետք է մշակի մրցաշրջանի վերսկսման ծրագիր, քանի…
Դպրոցներում դասերը վերսկսվել են
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար ուսումնական հաստատություններում դասերը չսկսելու ոչ մի պատճառ չկա, հետևաբար այսօր՝ մարտի 9-ից դասերը վերսկսվել են: Այս մասին կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ես ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս հանրապետությունում…








