վիրավորանք
2019 թվականին Էրդողանին վիրավորելու համար 3800 մարդ է ազատազրկվել
2019 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում ավելի քան 3800 մարդ ազատազրկման է դատապարտվել: Հայտնի է, որ թուրքական դատական համակարգը սույն մեղադրանքով 3831 ազատազրկման դատավճիռ է կայացրել, ինչը 87%-ով ավելին է, քան 2018-ին, երբ 2046 մարդ էր դատապարտվել: Նշենք, որ Թուրքիայի քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է ենթադրում նախագահին վիրավորելու համար, իսկ օրինախախտին…
Ի պատասխան ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունների. ՔԿ
23.06.2020թ.-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է,…
Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորանքներ հնչեցրած անձը հրավիրվել է Ոստիկանություն
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատարած անձը հրավիրվել է Ոստիկանություն և բացատրություն տվել: «Արտյոմ Խաչատրյանը բերվել է ոստիկանություն նախապատրաստվող նյութերի շրջանակում, բացատրություն է ներկայացրել և գնացել»,- հայտնեցին ոստիկանությունից։ Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:
Եթե ինչ-որ մեկը Ստյոպա Սաֆարյանից վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն սադրում է
ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը անդրադարձել է` Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը անվայելուչ արտահայտություններով Facebook-ում կատարած գրառմանը, որտեղ նա վիրավորել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային։ «Հիմա եթե ինչ-որ մեկը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն այդ մեկը սադրում է: Հետո կասեն պատիվ պահանջողները սևեր են,…
Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, նսեմացնելու վտանգավոր սովորությունը. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում: ՄԻՊ-ը անդրադարձել է իրար վիրավորելու, նվաստացնելու և իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: Մարդու իրավունքների պաշտպանը իր խոսքը, մասնավորապես ուղղել է հանրային գործունեություն ծավալող անձանց: «Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: Դա բերում է վտանգավոր հետևանքների, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը,…
Որևէ մեկի սրբությանն ուղղված որևէ ոտնձգություն մեր կողմից չի եղել. Էդմոն Մարուքյան
Այսօր` մայիսի 13-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց միշտ փորձել են տեղափոխել այլ դաշտ, որը իրենցը չի: «Բնականաբար, մենք միս ու արյունից մարդիկ ենք, և տարբեր իրավիճակներում մի տեղ նյարդերդ են տեղի տալիս, մյուս տեղում համբերության բաժակ է լցվում: Տարբեր տեղեր մենք թույլ ենք տվել որոշակի վրիպակներ, որի…
Էդմոն Մարուքյանի եղբայրը վիրավորել է Սասուն Միքայելյանին
Երեկ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև արժանացել է լայն քննարկման ու միաժամանակ քննադատության։ Տեսակետներ են հնչում, որ խորհրդարանն այս որակի չպետք է լինի։ Հնչող կարծիքներից շատերում գերակշռում էր այն միքտը, որ միջադեպի հետևանքով պետք է լինեն մանդատից հրաժարվողներ։ Ծեծկռտուքին արդեն իսկ արձագանքել են ինչպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի…
ՀՅԴ 11 անդամ դատի է տվել Արման Բաբաջանյանին
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ ի դեմս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և մի շարք այլ ՀՅԴ-ականների (Արթուր Խաչատրյան, Արծվիկ Մինասյան, Արմենուհի Կյուրեղյան, Տարոն Տոնոյան, Լիլիթ Գալստյան, Հակոբ Մաթիլյան, Միքայել Մանուկյան, Սիմոն Սիմոնյան, Աշոտ Սիմոնյան, Շաղիկ Մարուխեան) դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին: ՀՅԴ-ականները պահանջում են վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և զրպարտության համար փոխհատուցում…
«Իսլամը վիրավորելու համար» Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցներ են ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանի երկու աշխատակիցների՝ սոցցանցում նրանց մասնակցությամբ տարածված տեսանյութի պատճառով: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։ Հելոուինի օրվա կապակցությամբ տարածված տեսանյութում հյուպատոսարանի ազգությամբ թուրք աշխատակիցները դիտողներին առաջարկում են խմել մուսուլմանների համար սուրբ համարվող «Զամզամ» ջուրը: «Խմեք սա, ազատվեք ձեր մեղքերից, ապա ապրեք ձեր կյանքը»,- ասում է նրանցից մեկը: Դրանից հետո…
Անթույլատրելի չափերի են հասել վիրավորանքներով ուղեկցվող «քննարկումները». Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով: Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց աննախադեպ մեծ ընդգրկվածությունը սոցիալական ցանցերում։ Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային…
Թուրք դերասանը ազատազրկվեց Էրդողանին «վիրավորելու» համար
Թուրքական դատարանը ազատազրկման վճիռ է կայացրել դերասան Էրսին Ումութ Գյուլերի դեմ սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է Diken թուրքական լրատվական կայքը: Էրսին Ումութ Գյուլերը դատապարտվել է ազատազրկման 21 ամիս ժամկետով 2014-2017 թվականների ընթացքում թվիթերի համար, որոնք գնահատվել էին որպես Էրդողանին ուղղված «վիրավորանք»: 2016 թվականին Գյուլերը դատապարտվել էր 15…
Չեմ պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից․ Անդրանիկ Քոչարյան
Զարմանալի է, որ թեման հետաքրքրություն է առաջացրել վերնագրի շուրջ, մինչդեռ եթե հարցազրույցը նայել եք, պետք է տեսնեիք դրա բովանդակային խորությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մասով իր կողմից արված արտահայտությունը։ «Ես հարցին պատասխանել եմ՝ արձագանքելով դրան նախորդած…
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Վանի բնակիչը դատապարտվել է 12 տարվա բանտարկության
Վանի բնակիչ Բուրհան Բորաքը դատապարտվել է 12 տարի 3 ամիս ազատազրկման՝ սոցցանցերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։ Քաղաքացին դատարանի առաջ է կանգնել 2014թ․ հրապարակած 7 գրառման պատճառով՝ դրանցից յուրաքանչյուրի համար դատապարտվելով 1 տարի 8 ամիս ազատազրկման։ Դատարանը հրաժարվել է պայմանականորեն հետաձգել վճռի իրականացումը։ Ինքը՝ Բորաքը, համոզված է, որ իր բոլոր հրապարակումները տեղավորվում են խոսքի…
Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման
Թուրքական «Bir Gün» թերթի թղթակից Բարըշ Ինջեն հանրապետության նախագահին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։ Դեռ 2014թ․ հեղինակած մի հոդվածի պատճառով Ինջեի դեմ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործ էր հարուցվել։ Այդ գործի շրջանակներում լրագրողը ինքնապաշտպանական ելույթ էր ներկայացրել դատարանին, որը նա նաև հրապարակել էր մամուլում։ «Իմ ասելիքը թաքնված է այս տողերի սկզբնատառերում»,…














