fbpx
Քաղաքականություն

Եթե ինչ-որ մեկը Ստյոպա Սաֆարյանից վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն սադրում է

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը անդրադարձել է` Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը անվայելուչ արտահայտություններով Facebook-ում կատարած գրառմանը, որտեղ նա վիրավորել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային։

«Հիմա եթե ինչ-որ մեկը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն այդ մեկը սադրում է: Հետո կասեն պատիվ պահանջողները սևեր են, ինչ-որ բանդայի ներկայացուցիչներ, հետո կասեն հակահեղափոխություն են անում և էլի մարդկանց աչքին թոզ կփչեն: Կարդարացնեն վիրավորանքը և անբարո վարքագիծը:

Ես համոզված էլ չեմ, որ կնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորող, իրենց հասարարական կամ քաղաքական գործիչ համարողները կարող են անկեղծ լինել նույնիսկ ներողություն խնդրելիս: Իրենց համար առավել կարևոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը», քան արժևորել բարեկրթությունն ու արժեքները:

Իսկ Հանրային Խորհրդի նախագահի մասով` առաջիկայում»,-ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/2959992457424924

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ