վիրավորանք
Աշխատանքից հեռացվել է Rustavi 2-ի՝ Պուտինին վիրավորած հաղորդավարը
Rustavi 2 հեռուստաընկերության տնօրեն Պաատա Սալիան հայտարարել է հեռուստաալիքի լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած հայտնի սկանդալային հաղորդավար Գեորգի Գաբունիային աշխատանքից ազատելու մասին։ Այս մասին հաղորդում է Sputnik-ի վրացական ծառայությունտ։ Որպես պատճառ նա նշել է շահերի բախումը: «Ես հաստատում եմ, որ Նոդար Մելաձեի հետ կազատվի մի քանի մարդ: Նոդար Մելաձեի…
Քաղաքացին հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ
Քաղաքացի Արտյոմ Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ՝ «Հերթապահ մաս» հաղորդաշարով վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։ Գասպարյանը, որպես փոխհատուցում պահանջում է 1 մլն 500 հազար դրամ:
Սոցցանցում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հերթական մարդն է բերման ենթարկվել
Թուրքիայում «հանրապետության նախագահին վիրավորելու» հիմքով Մուղլա նահանգի Յաթաղան շրջանում հանրապետական դատախազությունը հերթական հետաքննությունն է սկսել։ Այս մասին հաղորդոմ է Ermeni Haber-ը։ Քաղաքացի Ա․Բ․Յ․-ն ժանդարմերիայի ներկայացուցիչների կողմից առավոտյան բերման է ենթարկվել իր տնից։ Սոցցանցերում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ վիրավորական հրապարակում կատարելու մեղադրանքով ձերբակալված քաղաքացին ցուցմունք է տվել:



