Վիրավորներ

  • Երևանում հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան մի քանի վիրավորներ և 1 զոհ

    Երևանում հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան մի քանի վիրավորներ և 1 զոհ

    Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցների հետևանքով 10 մարդ վիրավորվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։

  • Կրակոցներ Թամբլեր Ռիջի դպրոցում

    Կրակոցներ Թամբլեր Ռիջի դպրոցում

    Թամբլեր Ռիջի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

  • Օրչարդ Ռոուդի վթարից հետո 13 հոգի հոսպիտալացվել է

    Օրչարդ Ռոուդի վթարից հետո 13 հոգի հոսպիտալացվել է

    Սինգապուրի Օրչարդ Ռոուդում չորեքշաբթի՝ հունվարի 28-ի վաղ առավոտյան, բեռնատարի և մեքենայի բախման հետևանքով 13 մարդ հոսպիտալացվել է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ։

  • Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային

    Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային

    Ապրիլի 28-ի գիշերը ռուսական բանակը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի շարք քաղաքների վրա։ Չերկասի շրջանում բարձրահարկ շենքի վրա արկի հարվածից երեք մարդ է մահացել, Դնեպրում՝ երիտասարդ մայրը երկու տարեկան երեխայի հետ, հայտնում է Zerkalo-ն: Նշվում է, որ ապրիլի 28-ի վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Չերկասի շրջանի Ուման քաղաքը։ «Ումանում թևավոր հրթիռների երկու հարված…

  • Վրաստանում տղամարդը պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա. կան զոհեր և վիրավորներ

    Վրաստանում տղամարդը պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա. կան զոհեր և վիրավորներ

    Վրաստանի Սագարեջո քաղաքում (Կախեթի շրջան) 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց, իսկ ավելի ուշ՝ դեպքի վայր կանչված ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։ Դրա հետևանքով 5 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք  Sputnik գործակալության վրացական ծառայությանից: Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է, որ հատուկ գործողությունն ավարտվել է: «Շատ…

  • Մեքենան ընկել է գետը․ կա 2 տուժած

    Մեքենան ընկել է գետը․ կա 2 տուժած

    Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 02։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հրդեհ է բռնկվել Չարենցավանի կարի ֆաբրիկայի պահեստում Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին կբարեկարգվի Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության…

  • Ճապոնիայի հզոր երկրաշարժից կան զոհեր ու վիրավորներ

    Ճապոնիայի հզոր երկրաշարժից կան զոհեր ու վիրավորներ

    Ճապոնիայում տեղի ունեցած 7,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասնում է 200-ի։ Այս մասին հայտնել են NHK հեռուստաալիքից։ Նշվում է, որ ցնցման հետևանքով կա առնվազն 3 զոհ ու 194 վիրավոր։ Ըստ աղբյուրի՝ երկրաշարժից հետո կար ցունամիի վտանգ ու 20-30 սանտիմետր բարձրությամբ ալիքները հասել են Միյագի ու Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների ափ։ Գրանցվել են նաև մի շարք…

  • Ադրբեջանը հայտնել է ԼՂ պատերազմի հետևանքով 2 895 զինծառայողի մահվան մասին

    Ադրբեջանը հայտնել է ԼՂ պատերազմի հետևանքով 2 895 զինծառայողի մահվան մասին

    ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հայտնում է, որ հրապարակվել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին: Տվյալների համաձայն՝ ռազմագործողությունների հետևանքով մահացել է 2 895 զինծառայող: Եվս 19 զինծառայող համարվում է անհայտ կորած:

  • Մոլդովական փողոցում սպանվածի ինքնությունը պարզվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

    Մոլդովական փողոցում սպանվածի ինքնությունը պարզվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

    Քննչական կոմիտեն հյատնում է որ 2021թ. մայիսի 8-ին՝ ժամը 07:25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցից հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում…

  • Սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է Ղրղզստանի 34 քաղաքացի

    Սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է Ղրղզստանի 34 քաղաքացի

    Ղրղզստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունը հայտնել է, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված բախումների ընթացքում զոհված ղրղզ բնակիչների թիվը հասել է 34-ի: «Վերջին տվյալների համաձայն՝ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 173 մարդ, որից 34-ը զոհվել են», – ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 33 մահացածի մասին: Նախարարության տվյալներով՝ 173 տուժածներից 31-ը զինվորականներ են, մեկը՝…

  • Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են կրակի լիակատար դադարեցման շուրջ

    Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են կրակի լիակատար դադարեցման շուրջ

    ТАСС-ի հաղորդմամբ՝ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեների (GKNB) ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայումումին Յաթիմովը համաձայնություն են ձեռք բերել երկու երկրների սահմանին լիակատար հրադադարի մասին։ «Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվածության են եկել սահմանին կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև բախումները…

  • Երկրաշարժ՝ Ֆիլիպիններում․ հաղորդվում է 9 զոհի և 400-ից ավել վիրավորների մասին

    Երկրաշարժ՝ Ֆիլիպիններում․ հաղորդվում է 9 զոհի և 400-ից ավել վիրավորների մասին

    Հոկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 05:04-ին (Գրինվիչի ժամանակով` 01:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 06.830 և արևելյան երկայնության 125.120 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ, Դավաո քաղաքից 61 կմ հարավ-արևմուտք), օջախի 15 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Այս մասին տեղեկացնում են…

  • Երկրաշարժ Չինաստանում․ կա 3 տասնյակ վիրավոր և զոհ

    Երկրաշարժ Չինաստանում․ կա 3 տասնյակ վիրավոր և զոհ

    Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Չինաստանի Սիչուան նահանգի Նեյցզյան շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը գնահատվել է 5,4 բալ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլիոմետր խորության վրա։ Խոսվում է քանդված 17 շինության, 30 վիրավորների և մեկ զոհի մասին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

  • ՃՏՊ քարագլուխ գյուղի մոտ․ կան զոհեր և վիրավորներ

    ՃՏՊ քարագլուխ գյուղի մոտ․ կան զոհեր և վիրավորներ

    Օգոստոսի 24-ին, ժամը 17:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից մեկ օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի…

  • Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Սույն թվականի օգոստոսի 23-ին ժամը 20:35-ի սահմաններում Ստեփանակերտի բնակիչ, 1981թ ծնված Ռ.Հ-ն վարելով «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան, երթևեկության ընթացքում բախվել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1971թ ծնված Ա.Հ.-ի կողմից վարվող GAZ-53 մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, ինչի հետևանքով Ռ.Հ-ն և նրա ուղևոր` մայրաքաղաքի բնակչուհի, 2001թ ծնված Ա.Կ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։ Ճանապարհատրանսպորտային պատահարի…