Գովազդ

Վիրավորներ

  • Ահաբեկչական հարձակում` Իրանում

    Ահաբեկչական հարձակում` Իրանում

    Երեկ՝ երեկոյան ահաբեկչական պայթուն է որոտացել Սիստան և Բալուչիստան նահանգներում. տեղեկացնում է Իսլ. հեղափոխության պահակազորի «Ղոդս» ռազմաբազայի հանրության հետ կապերի բաժինը: Պայթյունը տեղի է ունեցել Խաշ-Զահեդան ավտոմայրուղում: Մահապարտ աբաբեկիչն ականապատ ավտոմեքենան պայթեցրել է Իսլ. հեղափոխության պահակազորի «Ղոդս» ռազմաբազայի ստորաբաժանումներից մեկին տեղափոխող ավտոբուսի մոտ: Պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝ 12-ը: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել…

  • Քունեյտրայում իսրայելական հարվածի հետևանքով 4 գրոհային է վիրավորվել

    Քունեյտրայում իսրայելական հարվածի հետևանքով 4 գրոհային է վիրավորվել

    Մարդու իրավունքների սիրիական օբսերվատորիան հայտնել է այն մասին, որ իսրայելական հրետանային հարվածի հետևանքով Քունեյտրայում 4 գրոհային է վիրավորվել: Նշվում է, որ հարվածն իրականացվել է այն վայրերում, որտեղ «Հեզբոլլահն» ակտիվություն է ցուցաբերում:

  • Բելառուսում աշակերտը դանակահարել է ուսուցչուհուն և համադասարանցիներին. կան զոհեր

    Բելառուսում աշակերտը դանակահարել է ուսուցչուհուն և համադասարանցիներին. կան զոհեր

    Այսօր վաղ առավոտյան Բելառուսի Ստոլբցի քաղաքում 15-ամյա աշակերտը պատմության դասի ժամանակ դանակով հարձակվել է համադասարանցիների և ուսուցչուհու վրա: Ուսուցչուհին և աշակերտներից մեկը տեղում մահացել են, 2 աշակերտի տեղափոխել են հիվանդանոց: Բելառուսի քննչական կոմիտեն շարունակում է պարզել դեպքի հանգամանքները: Interfax-ի փոխանցմամբ՝ 15-ամյա աշակերտը եկել է դպրոց, դասարանում թողել պայուսակը և դուրս եկել: Որոշ ժամանակ անց նա…

  • Խոշոր վթար Արարատի մարզում. կա 7 վիրավոր

    Խոշոր վթար Արարատի մարզում. կա 7 վիրավոր

    Արարատի մարզում փետրվարի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 21։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ 37-ամյա Արտեմ Նիկողոսյանի վարած Daewoo մակնիշի 35 UZ 770 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արթուր Հարությունյանի վարած Nissan X-Trail մակնիշի 35 VM 564 համարանիշի ավտոմեքենաները։…

  • Փարիզի բնակելի շնեքերից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

    Փարիզի բնակելի շնեքերից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

    Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հարավարևմտյան շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը դեռ չի հաջողվում մարել 7-րդ և 8-րդ հարկերում: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն:  

  • Խոշոր ավտովթար Երևանում. իրար են բախվել 10-ից ավելի մեքենաներ

    Խոշոր ավտովթար Երևանում. իրար են բախվել 10-ից ավելի մեքենաներ

    Այսօր գիշերը՝ ժամը 2:00 սահմաններում խոշոր ավտովթար է եղել Երևանում՝ Սարալանջից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհին: Իրար են բախվել 10-ից ավելի մեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը: Մարմնական վնասվածքներով երկու անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ: Շամշյանի տեղեկություններով՝ ավտովթարի պատճառը եղել է մերկասառույցը. հիմա ոստիկանությունը պարզում է վարորդների ու վիրավորվածների ինքնությունը:

  • Շտապօգնության մեքենայի վթարի արդեն երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է․ Արսեն Թորոսյան

    Շտապօգնության մեքենայի վթարի արդեն երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է․ Արսեն Թորոսյան

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մտահոգություն հայտնելով շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին. «Տեղեկացա Երևան քաղաքում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Հետ վերադառնալուն պես լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝ չնայած որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի, այլ ոչ թե առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Սա արդեն…

  • Կրակոցներ Արարատի մարզում. երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց

    Կրակոցներ Արարատի մարզում. երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց

    Հունվարի 22-ին, ժամը 16․35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։Շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ըստ նախնական տվյալների հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենից կրակոցներ է արձակել…

  • Բենզին գողանալու պահին պայթյուն է որոտացել. առնվազն 20 մարդ է զոհվել, ավեի քան 70-ը՝ վիրավորվել

    Բենզին գողանալու պահին պայթյուն է որոտացել. առնվազն 20 մարդ է զոհվել, ավեի քան 70-ը՝ վիրավորվել

    Մեքսիկայում Տուսպան-Տուլա խողովակատարի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ավեի քան 70-ը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նահանգապետ Իդալգո Օմար Ֆայադը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շուրջ 350 տեղաբնակներ մեծ տարաներով հավաքվել են խողովակի մոտ, որպեսզի անօրինական կերպով բացված անցքից վառելիք վերցնեն: Դեպքի վայր են ժամանել Pemex ընկերության…

  • Զիմբաբվեում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 170 մարդ վիրավորվել է

    Զիմբաբվեում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 170 մարդ վիրավորվել է

    Զիմբաբվեի Հանուն Մարդու Իրավունքների Ասոցիացիան (ZADHR) տեղեկացնում է, որ երկուշաբթիից երկրում սկսված բողոքի ցույցերի ժամանակ 172 մարդ է վիրավորվել, որոնցից 68-ը ստացել է հրազենային վնասվածքներ, հայտնում է ZimEye հրատարակությունը: Բնակչության  դժգոհության աճի պատճառը նախորդ շաբաթ նախագահ Էմմերսոն Մնանգագվայի կողմից հայտարարված վառելիքի գների  200 տոկոսանոց աճն է:

  • Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 4 մարդ

    Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 4 մարդ

    ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Թորենս քաղաքի բոուլինգ ակումբներից մեկում տեղի է հրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է nypost.com-ը՝ մանրամասնելով, որ կա նաև չորս վիրավոր: Թորենսի ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Gable House Bowl ակումբում՝ տեղի ժամանակով կեսգիշերից առաջ: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ որևէ մանրամաս չի ներկայացրել, սակայն ականատեսների պատմելով՝ ամեն ինչ տեղի է ունեցել…

  • Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ն ընկած հատվածում Հայաստանում ՃՏՊ-ներից զոհվել է 4, վիրավորվել` 32 մարդ

    Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ն ընկած հատվածում Հայաստանում ՃՏՊ-ներից զոհվել է 4, վիրավորվել` 32 մարդ

    2018 թվականի դեկտեմբերի 31-ին և 2019 թվականի հունվարի 1-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցած  ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 4 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2019 թվականի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է. Դեկտեմբերի 31` Երևան – 6 դեպք,…

  • ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ

    ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ

    Դեկտեմբերի 26-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Lexus LS 430 մակնիշի (վարորդի…

  • Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում

    Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում

    Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Nissan Note մակնիշի 35 NV 348 համարանիշի , ВАЗ 2107 մակնիշի 015 DD 05 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍZ 670 համարանիշի և Ford Transit մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող…

Գովազդ