Սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է Ղրղզստանի 34 քաղաքացի

Ամենադիտվածներ

68853849_2541615265899138_7884944521002221568_o

Ղրղզստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունը հայտնել է, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված բախումների ընթացքում զոհված ղրղզ բնակիչների թիվը հասել է 34-ի:

«Վերջին տվյալների համաձայն՝ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 173 մարդ, որից 34-ը զոհվել են», – ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 33 մահացածի մասին:

Նախարարության տվյալներով՝ 173 տուժածներից 31-ը զինվորականներ են, մեկը՝ բուժաշխատող, 131-ը՝ քաղաքացիական անձինք, մյուս 10-ի վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ