վրաստան

  • Ընդամենը 29 տարեկանում իր ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշում է կայացրել Վրաստանի ազգային հավաքականի ու «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ջանո Անանիձեն։ Նա սրա առթիվ գրառում է կատարել իր սոցցանցերում։ Անանիձեն գրել է, որ հոգնել է անվերջ ու անբուժելի վնասվածքներից։ Նրա խոսքով՝ շատ է պայքարել իր կարիերայի ընթացքում, պառկել վիրահատական սեղանին։ Նա նշել է, որ չի խնայել ուժ…

    Վրացի ֆուտբոլիստն ընդամենը 29 տարեկանում ավարտեց կարիերան
  • Երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանում Վրաստանի Հանրապետության արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։ Նա վաղը՝ ապրիլի 30-ին, հանդիպում կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Դարչիաշվիլին հանդիպումներ կունենա նաև Հայաստանի Վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի հետ։

    Հայաստան է գալիս Վրաստանի արտգործնախարարը
  • Մենք անկախացել ենք ԽՍՀՄ-ից, ընդունել ենք ՀԽՍՀ իրավահաջորդությունը, հետևաբար ճանաչել ենք Ադրբեջանական Խորհրդային Սովետական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, և դրա հիման վրա է, որ ասվել է, որ Արցախն ինքնորոշման իրավունք ունի, որովհետև ԽՍՀՄ կազմում լինելով, եղել է ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Ես կարծում եմ, որ մի սկզբունքն առանց մյուսի՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը, չի…

    Մեր դիվանագիտական դիրքերն ուժեղ են, անվտանգության երաշխիքները չկան. Ն. Այվազյան
  • Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը գտնվում է Վրաստանում, հանդիպել է Վրաստանի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Տրանսպորտի ոլորտի բարեփոխումներում ենթադրվում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում․ քաղաքապետարան Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին «Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է…

    Երևանում՝ Թբիլիսիի օրեր, Թբիլիսիում՝ Երևանի․ Կախա Կալաձեի առաջարկը
  • Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու տարբերակի մասին։ Նա նշել է, որ Վրաստանը չի պատրաստվում Ուկրաինային օգնելու համար ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը պետք է պահպանի հանգստություն ու կայունություն և նպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Վրաստանի ղեկավարի խոսքերը փոխանցում է Sputnik Georgia-ն։ Նշենք, որ ավելի վաղ պաշտոնական Կիևը տարբեր…

    Վրաստանը Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ չի բացի․ Ղարիբաշվիլի
  • Վրաստանի ՆԳ նախարարության կայքում ասվում է, որ Վրաստանի մաքսատան ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացու, որը փորձել է 2,2 կիլոգրամ կոկաին ներմուծել երկիր: Թմրանյութեր են եղել նաև ճամփորդական պայուսակի գաղտնարանում: «Ձերբակալվածին մեղադրանքներ են առաջադրել թմրանյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման և Վրաստանի տարածք թմրանյութերի անօրինական ներմուծման գործերով: Հանցագործությունը նախատեսում է 15-ից մինչև 20 տարի ժամկետով…

    Օտարերկրացին փորձել է 2,2 կիլոգրամ կոկաին ներմուծել Վրաստան
  • Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնել է ԱԺ-ն։ «Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ…

    Հայաստանի և Վրաստանի ԱԺ նախագահները անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքներին
  • Այսօր՝ ապրիլի 5-ին, նախատեսված է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի այցը Հայաստանը, որը կտևի մինչև ապրիլի 6-ը։ Այս մասին տեղեկանում ենք վրացական apsny.ge-ից։ Նշվում է, որ նախեսված են Պապուաշվիլիի հանդիպումները Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։

    Հայաստան է գալիս Վրաստանի ԱԺ նախագահը
  • Վրաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նոր ղեկավար ունի։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին ասել է, որ նոր ԱԳՆ ղեկավար է նշանակվել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է Լեհաստանում Վրաստանի դեսպանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ Դավիթ Զալկալիանիի…

    Վրաստանը արտաքին գործերի նոր նախարար ունի
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել։ Այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։ Զելենսկին նշել է, որ քայլի պատճառը Ուկրաինային աջակելուց հրաժարումն է։ Խոսքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ու Ուկրաինային զենքով չօգնելու մասին է, որոնց միջոցով Վրաստանը չեզոք է մնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի ժողովրդի…

    Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին
  • Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ քաղաքում ազատոճային ըմբիշները վիճարկում են Եվրոպայի առաջնության մեդալները։ Հայաստանը ներկայացնող Արման Անդրեասյանը եզրափակչում մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ։ Ցավոք, հայ ըմբիշը պարտություն կրեց 1-2 հաշվով ու բավարարվեց միայն եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսով։

    Ըմբիշ Արման Անդրեասյանը Եվրոպայի փոխչեմպիոն է
  • Այսօր՝ մարտի 29-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։ Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Նշվում է, որ Վրաստանում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ինչպես նաև կհանդիպի փոխվարչապետ, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանիի հետ։

    Միրզոյանը այսօր այցով կգտնվի Վրաստանում
  • Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնատար անձանցից կազմված աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակում է ԱՄՆ-ի ու գործընկերների արձագանքը՝ Ռուսաստանի տարբեր գործողությունների դեպքում։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին։ Այդ գործողությունների թվում է նաև միջուկային զենքի կիրառումը։ Նշվում է, սակայն, որ կոնկրետ այս սցենարը քիչ հավանական է գնահատվում։ Ըստ…

    ԱՄՆ-ն գործողությունների սցենար է մշակում՝ ՌԴ-ի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքի համար
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ մարտի 14-ին, ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Երևանում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը «Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող…

    ԱԺ-ում Ռուբինյանն ու Կլաարը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը
  • Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ Նրա այցը երկօրյա է։ Նա մի շարք հանդիպումներ կանցկացնի Երևանում։ Կլաարը գրել է, որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում ու ԵՄ-ն առավել, քան երբևէ՝ հավատարիմ է Հարավային Կովկասը խաղաղ և բարգավաճ տեսնելու նպատակին։

    Երևանում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը