Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնատար անձանցից կազմված աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակում է ԱՄՆ-ի ու գործընկերների արձագանքը՝ Ռուսաստանի տարբեր գործողությունների դեպքում։
Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին։
Այդ գործողությունների թվում է նաև միջուկային զենքի կիրառումը։ Նշվում է, սակայն, որ կոնկրետ այս սցենարը քիչ հավանական է գնահատվում։
Ըստ աղբյուրի՝ գործողությունների սցենար է մշակվում նաև այն դեպքի համար, եթե Ռուսաստանը ընդլայնի հարձակումն ու ռազմական գործողություններ սկսի, օրինակ, Վրաստանի կամ Մոլդովայի նկատմամբ։