fbpx
Սպորտ

Վրացի ֆուտբոլիստն ընդամենը 29 տարեկանում ավարտեց կարիերան

Ընդամենը 29 տարեկանում իր ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշում է կայացրել Վրաստանի ազգային հավաքականի ու «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ջանո Անանիձեն։

Նա սրա առթիվ գրառում է կատարել իր սոցցանցերում։

Անանիձեն գրել է, որ հոգնել է անվերջ ու անբուժելի վնասվածքներից։

Նրա խոսքով՝ շատ է պայքարել իր կարիերայի ընթացքում, պառկել վիրահատական սեղանին։ Նա նշել է, որ չի խնայել ուժ ու էներգիա, որ կրկին խաղա իր ու երկրպագուների համար։

Անանիձեի խոսքով՝ իր կյանքի ամենաբարդ ընտրությունն է, բայց ժամանակն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ