Տաթեւիկ Ռեւազյան
Տաթևիկ Ռևազյանը 2-րդ երեխային է սպասում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի Հանրապետության քաղացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Facebook-ի իր էջում, որին կից հայտնել է շատ դրական լուր։ Լուսանկարներում նա իր ամուսնու ու դստեր՝ Մոնթեի հետ, ով ծնվել է անցած տարի՝ 2020 թվականին։ «Հիշողություններ Երևանում գեղեցիկ աշնան մասին։ Եվ այո․.. շատ շուտով սպասում ենք երկրորդ երեխային», – գրել է Ռևազյանը։ Քաղավիացիայի…
Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Քաղավիացիայի կոմիտե և Զվարթնոց օդանավակայան
Օգոստոսի 13-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ ՏԿԵ նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ, այնուհետև շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ «ՀՀ ՏԿԵ նախարարը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ հանդիպել է կոմիտեի ղեկավար աշխատակազմի հետ, ներկայացրել…
ԱՄՆ-ից Հայաստան հասավ հումանիտար բեռով ևս մեկ ինքնաթիռ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Facebook-ի էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրված է․ «Հայաստան հասավ ևս մեկ ինքնաթիռ հումանիտար բեռով։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է Հայաստան համահայկական հիմնադրամին։ Թռիչքի կայացման համար հատուկ շնորհակալություն Տաթևիկ Ռևազյանին ու իր թիմին։ Արդեն ավանդույթ դարձած սելֆին էլ ընդունեք»։ https://www.facebook.com/harshamyan/posts/10158254596129713?__cft__%5B0%5D=AZW7tzp5JSwqXtTUCWd2wiRiy4OMlfu-71UffVaAQgEjkbch8vetj9608fU1H1dEAe21k0h_MfyAaKj-7VVur1SV06y3EEB5cCWht8WdXlRvIdy-cgyJXLVdnQzfMXSzB3Q&__tn__=%2CO%2CP-R
Տաթևիկ Ռևազյանը Երևանում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Ռևազյանի Facebook-ի էջից, որտեղ նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․ «Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս: Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երևան»։ https://www.facebook.com/tatevik.revazian/posts/10160480248938986:0?__cft__[0]=AZUgSBrFD5q6N1O0MPAElnNT6dcAd539_1Sz7MO3SZzrRFaxSZoCLpwL2auGcGDfIa6I0imnSzIKcwCxIVoZTu0hrK1gmKjgY6wfk8pNzp_grauuoVfQ06rzAdARqbLdie9-4CUlNPWPS5AfEndL5wgA&__tn__=%2CO%2CP-R
Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը լուսանկար է հրապարակել իր դստեր հետ: Նշենք, որ նա երեխային ունեցել է Դանիայում և մինչև հիմա գտնվում է այնտեղ:
Տաթևիկ Ռևազյանը պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը վարչապետ Փաշինյանին պարզաբանումներ է ներկայացրել ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին. նա…
Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորանքներ հնչեցրած անձը հրավիրվել է Ոստիկանություն
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատարած անձը հրավիրվել է Ոստիկանություն և բացատրություն տվել: «Արտյոմ Խաչատրյանը բերվել է ոստիկանություն նախապատրաստվող նյութերի շրջանակում, բացատրություն է ներկայացրել և գնացել»,- հայտնեցին ոստիկանությունից։ Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:
ՄԻՊ-ը անդրադարձել է Տաթևիկ Ռևազյանի և նրա դստեր մասին գրառմանը
ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում: ՄԻՊ-ը անդրադարձել է սոցիալական ցանցերում հայտնվող այն գրառումներին, որոնք վերաբերվում են Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստերը: «Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։ Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ…
Տաթևիկ Ռևազյանն ու նրա տեղակալի մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook-ի էջում ուղիղ եթերում մամուլի ասուլիս են տվել կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ու նրա տեղակալ Գալուստ Պողոսյանը։ https://www.facebook.com/118681645240747/videos/261451888359096/?__xts__%5B0%5D=68.ARBV_Y_N4db7-7AjtaZtHlS2ss_8nGojURlK0ifFZM5qYawO2GVNkqnuKfdiu23PKEpVUVRjkHeDYrjpQbd98e6NgbMt3NEFqMYJY3sIECqrqnlqljOXHl2k1CiUgjTD1MzF3rASaksPqDjGy5zDn0isGtbABNG0vnylIJDxpaaS2ua1B36PnmaSjobdbL0oy69CrxCyASkYFpndHnOhMf8-DUemBf_lGAzR0QNInPRnVqmuJOJlfwNuLO7ebcgEiuLHccO7nTYmez9W8w1L_E54w3rYx_XDlUNbfZbdI9ySZidP2_kzjUcSFXXjD1fIwwe9eWvyCJzxNy49cfQut_xAx1rXOBHO&__tn__=-R
Եթե ուզենայի կորոնավիրուսից փախչել, Դանիայից կփախչեի դեպի Հայաստան․ Տաթևիկ Ռևազյան
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարել է, որ եթե ինքը ուզենար կորոնավիրուսից փախչել, Դանիայից կփախչեր դեպի Հայաստան և ոչ հակառակը, քանի որ այնտեղ վիճակը շատ ավելի վատ է։ Նա նշել է․ «Ես 8 ամսական հղի եմ, իմ ընտանիքը Դանիայում է, և ես որոշել եմ ֆիզարձակուրդն անցկացնել ընտանիքիս հետ»։ Բացի այս…
ՀՀ-Սիրիա ավիահաղորդակցությունը կարող է վերակագնվել 2020-ին․ Ռևազյան
Նախատեսվում է Հայաստանի և Սիրիայի միջև ավիահաղորդակցության մասին համաձայնագիրը ստորագրել 2020 թվականի ընթացքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովի նիստում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին: Պատգամավորի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու Սիրիայի հետ նման համաձայնագիր չկա, որտեղ խոշոր հայկական համայնք է բնակվում: «Մենք…
Տաթևիկ Ռևազյանը՝ Երևան-Լոս Անջելես թռիչք բացելու մասին
Աշխատանք տարվում է, սակայն խնդիրը բարդ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ի նիստի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, թե ինչ է արվում Երևան-Լոս Անջելես թռիչք բացելու ուղղությամբ: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Լոս Անեջելեսում հայկական մեծ համայնք կա, և շատ քաղաքացիներ են իրեն դիմել այդ խնդրով: «Բանն այն է,…
Թռիչքուղուն թույլ են տվել մոտենալ միայն Հ1–ի լրագրողին․ մյուսները դժգոհեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ryanair ընկերության Միլան-Երևան առաջին չվերթի լուսաբանման համար թռիչքուղուն մոտենալու հնարավորություն էր տրվել միայն Հանրային հեռուստաընկերության լրագրողին։ Այս առնչությամբ առաջին չվերթը լուսաբանելու համար եկած լրագրողները իրենց դժգոհությունը հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին։ «Նորմա՞լ եք համարում, երբ մի լրատվամիջոցի արտոնություն է տրվում, մյուսները պատուհանից են նկարում»,-հարցրեցին լրագրողները։ Ի պատասխան Ռևազյանն ասաց․«Ես ոչ մի բան նորմալ…














