Տավուշի մարզ
Տավուշի մարզում վերականգնվել է 162 միլիոն դրամի պետական գույք
Տավուշի մարզի դատախազությունը 2025 թվականին վերականգնել է 162 միլիոն դրամի պետական գույք և նախաձեռնել 2095 քրեական վարույթ։
Զորականում անչափահասին ծեծելու գործը դատարանում
Տավուշի մարզի դատարանում քննվում է անչափահասի առևանգման և խուլիգանության գործը։ Մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ։
Տավուշի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար․ մահացել է վարորդը
Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Ժամը 13:30-ի սահմաններում Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում՝ անտառային գոտում, «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին: Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է:
Տավուշի մարզում հիմնանորոգվում է Թթուջուր-Բերդ ճանապարհը
Հ-38 հանրապետական նշանակության ճանապարհը հիմնանորոգվում է՝ միացնելով Գեղարքունիքի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ։ Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից։
Թշնամին Տավուշից հողեր չի կարող գրավել պատերազմի միջոցով. քաղաքագետ
Քաղաքագետ Սարո Սարոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է. «Թշնամին Տավուշի մարզից հողեր չի կարող գրավել պատերազմի միջոցով: Նախկինում պատերազմի վտանգ երբեք առկախված չի եղել հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի ուղղության վրա, քանի որ Նոյեմբերյանից մինչեւ Ճամբարակ ձգվող պաշտպանական գիծը 30 տարվա պատմություն ունի եւ մշտապես կատարելագործվել ու ամրացվել է: Պատերազմի վտանգ չի…
Տավուշի մարզի Սևքար գյուղում անասնագոմի տանիք և մոտ 350 հակ անասնակեր է այրվել
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին ահազանգ է ստացել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից hայտնել են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի 19-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել…
Տավուշի մարզի Կիրանց գյուղում հրդեհվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Տավուշի մարզի Կիրանց գյուղում հրդեհի պատճառով մոտ 20 հա խոտածածկույթ է արվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոստոսի 20-ին ժամը 10:50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ: Հրդեհ Ծովագյուղ գյուղում…
ԱԻ նախարարը Տավուշի մարզում է
Երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էի։ Այցի շրջանակում եղել եմ Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, որից հետո շրջել Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: «Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով։ Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝…
Ամառային առաջին զորակոչը Տավուշի մարզում
Հունիսի 13-ին Տավուշի մարզում մեկնարկել է ամառային առաջին զորակոչը: Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը, ծնողներ, ընկերներ ու հարազատներ: Տղաներին բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն է մաղթել ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Տավուշի մարզի տարածքային թիվ 1 ստորաբաժանման ղեկավար գնդապետ Կամո Հարությունյանը:
Տավուշի մարզում կբացվի ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Գյուղատնտեսական կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թ. սեպտեմբերին՝ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Հիմնադրամում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում…
Նոյեմբերյան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են շչակներ
ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունից հայտնում են, որ 2022 թ. մայիսի 11-ին Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, մայիսի 12-ին Կոթի և մայիսի 13-ին Բարեկամավան բնակավայրերում ժամը 12։00-ին ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու են բնակչության ազդարարման շչակները: https://www.facebook.com/photo.php?fbid=305866851726617&set=a.186859043627399&type=3
Ներքին Կարմիրաղբյուր գյուղում Հայաստան հիմնադրամը սկսում է 70 հա ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները
«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 70 հա ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են հիմնադրամից:
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Տավուշի մարզում. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Մարիետա Ամիրաղյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Նոյեմբերյան): Կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն․ ՍԱՏՄ Մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում․ ՍԱՏՄ-ը տեղեկացնում է «Մասնավորապես՝ արտադրամասը գործունեություն է իրականացրել մեկ ընդհանուր մակերեսի վրա,…
Տավուշում վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել․ հարուցվել է քրգործ
2021 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 32-ամյա բնակիչը «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, որի հետևանքով ավտոմեքենայի երեք ուղևոր մահացել է, իսկ մեկը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական…














