Տավուշի մարզի Կիրանց գյուղում հրդեհվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ամենադիտվածներ

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Տավուշի մարզի Կիրանց գյուղում հրդեհի պատճառով մոտ 20 հա խոտածածկույթ է արվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոստոսի 20-ին ժամը 10:50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:07-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 6 աշխատակից, գյուղի 7 բնակիչ և 1 տրակտոր:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ