ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Էրդողանը ցանկանում է 2023 թվականին աշխարհում նոր դարաշրջան սկսել
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է 2023 թվականին տարածաշրջանում և աշխարհում «նոր դարաշրջան» սկսել։ 2023 թվականին նշվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այսօր՝ Թուրքիայի Հանրապետության 97-ամյակի կապակցությամբ ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում Էրդողանն շեշտել է, որ Թուրքիան հետ է մղում «գրոհների ալիքները» մեկը մյուսի հետեւից: «Մեր երկիրը շարունակելու է գործել իր…
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ է, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետը` IRNA լ/գ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև. IRNA – Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, որ…
Այս իրավիճակում Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության. Վարչապետի հարցազրույցը Libération-ին
Libération – Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը «բավականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մոտ»: Ինչո՞ւ թիրախավորել Գյանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ…
Եթե Բաքուն ուժն է ընտրել, ապա խաղաղ կարգավորում չի լինի. Մնացականյան
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց` Հայաստանը չի կասկածել և առավել ևս հիմա չի կասկածում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ մեխանիզմն է։ «Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ագրեսիայի հստակ արտահայտություն է, դա բավականին լուրջ ազդեցություն կունենա աշխատանքի…
Այս հրադադարը զինադադար չի և չի կարող դառնալ. Միքայել Հայրապետյան
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության նախագահը Միքայել Հայրապետյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «ԱՅՍ ՀՐԱԴԱԴԱՐԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՉԷ ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ 10.10.2020թ. Ք. Երևան Ներկա պատերազմը, որի գինը վճարում են տարածաշրջանի ժողովուրդները, շարունակությունն է հետսառըպատերազմյան Ռուսաստանի շուրջ հրե օղակ ստեղծելու և անդամահատելու մեծ պատերազմի: Այն նոր փուլ մտնելու շեմին է՝ հոկտեմբերի 30-ի՝ Վրաստանի…
Արցախի անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ: «Կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար: Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ միջազգային…
Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» բանաձևը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 8-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» բանաձևը։ Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը՝ Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք, 1923 թվականի Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային…
Հայաստանը ցանկանում է լայնամասշտաբ հակամարտության գոտի ստեղծել տարածաշրջանում. Էրդողան
Քաթարի թերթին տված հարցազրույցում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանը ցանկանում է լայնամասշտաբ հակամարտության գոտի ստեղծել Հարավային Կովկասում։ «Հայաստանը, որն ամեն առիթով ցույց է տալիս ագրեսիա և թշնամանք թուրք ազգի նկատմամբ, տարածաշրջանում խաղաղության, կայունության և հանգստության ամենամեծ խոչընդոտն է: Օտարերկրյա հողեր գրավելու իր վերջին փորձից հետո կրած ծանր պարտությունից հետո տարբեր հնարքների…
ԼՂ-ում պատերազմը հրահրել է Ադրբեջանը, և ընթանում է Թուրքիայի անթաքույց աջակցությամբ․ Օլանդ
Այսօր Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսահայերի կազմակերպած ակցիայի ժամանակ հայտնել է՝ այն, ինչ տեղի է ունենում, չի վերաբերում միայն Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին: «Տարիներ ի վեր ռազմական գործողություններ են տեղի ունեցել շփման գծում, բազմաթիվ զոհեր են եղել: Այսօր, սակայն, մենք այլևս չենք կարող խոսել շփման գծի երկայնքով լարվածության մասին, որը վերաբերում է…
Այսօր վճռվում է տարածաշրջանի ճակատագիրը․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ տարածաշրջանի ճակատագիրը»։ https://www.facebook.com/arcrun/posts/3400734649962119?__cft__%5B0%5D=AZWh1lmolJ7D-k_9JZtcxNUbdqTcQ6BaK2ieHfsU_dk7_tVH3oDhTo4KIGtV47vcTt7N754csnB8MLRtDLi6F4quJqKVDMt2I95rbDX9zk7Yd77GEgsWX0pGCIubEDY5_xg&__tn__=%2CO%2CP-R
Վրաստանի վարչապետը Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդես է եկել առաջարկով: Նա Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպում անցկացնել Թբիլիսիում` հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթաց հաստատելու նպատակով: «Հայաստանի և Ադրբեջանի հերթական ռազմական առճակատման արդյունքում բարդ իրավիճակ է ստեղծվել, կան մեծ կորուստներ, և, ցավոք, ռազմական գործողությունների դադարեցումը և երկխոսության վերսկսումը դեռ հնարավոր չի թվում»,-ասել է նա: գախարիան հավելել…
Թուրքական զինուժի այս գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացվել է ստորև․ «Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել…
Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին: ԱԳ նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների ղեկավարներին հանգամանալից ներկայացրեց արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում…
Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով. ԱԳՆ-ի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության արտքաին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը: «ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Սեպտեմբերի 28-ի դրությամբ շարունակում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան: Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով իրադրության սրման վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ…
Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ նախարարին. քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր
Ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական…














