fbpx
Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդես է եկել առաջարկով:

Նա Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպում անցկացնել Թբիլիսիում` հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթաց հաստատելու նպատակով:

«Հայաստանի և Ադրբեջանի հերթական ռազմական առճակատման արդյունքում բարդ իրավիճակ է ստեղծվել, կան մեծ կորուստներ, և, ցավոք, ռազմական գործողությունների դադարեցումը և երկխոսության վերսկսումը դեռ հնարավոր չի թվում»,-ասել է նա:

գախարիան հավելել է, որ իրավիճակի հետագա սրումը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

«Մենք մեկ անգամ ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային մասնակիցներին կոչ ենք անում առավելագույնս օգտվել սրացումը դադարեցնելու և երկխոսությունը վերսկսելու իրենց հնարավորություններից:

Ինչպես գիտեք, մեր երկրին բարիդրացիական հարաբերություններ են կապում երկու երկրների` Ադրբեջանի և Հայաստանի հետ:

Պատմականորեն Վրաստանում ապրող ադրբեջանցիները և հայերը` մեր քաղաքացիները, միշտ կարևոր դեր են խաղացել ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի վրա, որ վրացիները, հայերը և ադրբեջանցիները կարող են ամբողջ Հարավային Կովկասը վերածել խաղաղության և զարգացման գոտու: Մեր ընդհանուր շահն է հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել տարածաշրջանին: Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել այս գործընթացին, այդ թվում` հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Թբիլիսիում` երկխոսություն հաստատելու նպատակով»,- նշվում է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք «Նովոստի-Գրուզիա»-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ