տարեդարձ

  • Նեյմարի ծննդյան տարեդարձին հյուրերը եղել են սպիտակ հագուստներով (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Նեյմարի ծննդյան տարեդարձին հյուրերը եղել են սպիտակ հագուստներով (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Նեյմարը Փարիզի Yoyo Palais de Tokyo ակումբում ՊՍԺ-ի ֆուտբոլիստը նշել է իր տարեդարձը։ Անցած տարի ֆուտբոլիստի Նեյմարի հյուրերը կարմիր հագուստով էին, իսկ այս անգամ արդեն սպիտակ։

  • Արտակ Դավթյանի շնորհավորական ուղերձը Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ

    Արտակ Դավթյանի շնորհավորական ուղերձը Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ

    Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ, կուրսանտներ, ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ Հայոց բանակի կազմավորման օրն այն տոնն է, որի առիթով պիտի շնորհավորենք համայն հայությանը: Բանակն է այն հիմնաքարը, որի վրա կառուցված է մեր պետությունը՝ աշխարհասփյուռ հայության հայրենիքը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորման բարդ ընթացք ունեցավ՝ սկսվելով Արցախյան ազատամարտից և շարունակվելով մինչև մեր օրերը, սակայն այս…

  • Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ առաջին նախագահին ծննդյան օրվա առթիվ

    Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ առաջին նախագահին ծննդյան օրվա առթիվ

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Լեւոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում…

  • Azat TV

    Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան տարեդարձը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

    Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տոնում է ծննդյան 39-ամյակը, սակայն նա իր ծննդյան տոնակատարությունները սկսել է մի քանի օր առաջվանից։ Այս մասին գրում է Metro-ն: Հոկտեմբերի 19-ին իրապատում շոուի աստղն Instagram-ի Stories բաժնում լուսանկարներ է հրապարակել, որտեղ իր հետևորդներին ներկայացրել է ծննդյան արարողությանն ընդառաջ մտերիմների շրջապատում…

  • Այսօր Արթուր Ալեքսանյանի տարեդարձն է

    Այսօր Արթուր Ալեքսանյանի տարեդարձն է

    Աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տոնում է ծննդյան 28-րդ տարեդարձը: Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։  

  • Այսօր Կամո Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է

    Այսօր Կամո Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է

    Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, նշում է ծննդյան 27-րդ տարեդարձը։ Շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստին՝ մաղթելով առողջություն, նորանոր հաջողություններ ու շուտափույթ ապաքինում վնասվածքից։ Կամո Հովհաննիսյանը, հիշեցնենք, Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու»-«Աստանա» խաղի մեկնարկում մկանային վնասվածք է ստացել և փոխարինվել։ Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ առաջիկա հանդիպումներին հարցականի տակ է: Այդուհանդերձ,…

  • Այսօր Հովհաննես Համբարձումյանի ծննդյան օրն է

    Այսօր Հովհաննես Համբարձումյանի ծննդյան օրն է

    Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը խաղում է մակեդոնական Վարդար ակումբում։ Համբարձումյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Բանանց ֆուտբոլային ակումբում, իսկ Հայաստանի ազգային հավաքական է կանչվել Եվրո 2012-ի որակավորման փուլի խաղերի ընթացքում։

  • Ստամբուլում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

    Ստամբուլում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

    Մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ Ստամբուլում համերգ կկայանա։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը: «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգին կմասնակցեն մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից: Համերգի ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունները կկատարեն Այնուր Դողանը, Էրթան Թեքինը, Գևորգ Դավթյանը, Լևոն Էրոյանը, «Լուսավորիչ» մանկական երգչախումբն…

  • Ավինյանը մասնակցել է ՉԺՀ-ի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

    Ավինյանը մասնակցել է ՉԺՀ-ի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Ձերդ գերազանցություն դեսպան Թիեն Ըրլուն, Հարգարժան նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր հավաքվել ենք նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձը և շնորհավորելու մեր չինացի գործընկերներին…

  • Նշվել է զորամասի կազմավորման 26-րդ տարեդարձը

    Նշվել է զորամասի կազմավորման 26-րդ տարեդարձը

    Օրերս մեծ շուքով նշվել է Գարեգին Նժդեհի անվան զորամասի կազմավորման 26-րդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, վետերաններ և հյուրեր: Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և թանկարժեք նվերներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից:

  • Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը

    Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը

    Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում օգոստոսի 30-ին հանդիսավորությամբ նշվել է կրթօջախի երկարամյա ու վաստակաշատ ուսուցչուհի Մարիամ Տոնյանի 100-ամյակը: Հոբելյարը դպրոցի հիմնադրման օրվանից մինչ օրս` ավելի քան 82 տարի աշխատում է դպրոցում` որպես «Հարմոնիա» առարկայի ուսուցչուհի: Հայաստանի ամենաերկարակյաց ու փորձառու ուսուցչուհու 100-ամյա տարեդարձը շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` հանձնելով…

  • Ռեալը շնորհավորել է Բեյլին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ռեալը շնորհավորել է Բեյլին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Այսօր՝ հուլիսի 16-ին, «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը նշում է իր ծննդյան 30-ամյակը։ Այս առիթով մադրիդյան ակումբը տեսանյութ է տեղադրել Twitter-ի իր պաշտոնական էջում, որ շնորհավորել է ուելսցի ֆուտբոլիստին։ 🎂💙 Happy birthday to @GarethBale11, who turns 30 today! #HalaMadrid pic.twitter.com/D2ux4omvks — Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) July 16, 2019

  • Ռոնալդուն դարձավ 34 տարեկան

    Ռոնալդուն դարձավ 34 տարեկան

    «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տոնել է ծննդյան օրը: Պորտուգալացի հարձակվողը դարձավ 34 տարեկան: Նա A սերիայի ռմբարկուների առաջատարն է:

  • Վարչապետը տիկնոջ հետ այցելել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին

    Վարչապետը տիկնոջ հետ այցելել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նրա տիկնոջն իրեն այցելելու համար և նրանց պատմել ստեղծագործական գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում.